21/11/2018 09:26
Պառլամենտում ասեց՝ «կախարդական փայտիկ ունեմ», բա ո՞ւրա էդ փայտիկը, ջարդվե՞ց, թե՞ թքեց այդ փայտիկը. Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համակարծիք չէ երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ այս ժամանակահատվածում կառավարությունը կատարել է իր խոստումները:
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երբ պատգամավոր էր, նշել է, որ տեսախցիկները Երևանում և Հայաստանում պետք է հանվեն: Երբ դարձավ վարչապետ, նրա կառավարությունը որևէ ծպտուն չի հանում տեսախցիկների հանման մասին», - իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Շարմազանովը:
Նա նաև նկատել է, որ պատգամավոր եղած ժամանակ կարմիր գծերի գոյությունը Փաշինյանը դիտարկում էր, որպես տասնյակ հարյուրավոր մարդկանց իրենց հացից զրկելու քայլ, մինչդեռ հիմա երբ վարչապետ է, նշում է, որ դրանք անհրաժեշտ են մանկապարտեզների վերանորոգման համար.
«Բա էլ ինքը հիմա տասնյակ հարյուրավոր մարդկանց փողի մասին չի՞ մտածում, թե դառավ վարչապետ մոռացավ», - ասել է նա:
Շարմազանովը արձաքանել է նաև Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին իրենց թիմի գրագիտության մասին, քննադատել ներկա կառավարության անդամներին:
Շարմազանովը հիշեցրել է Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արված այն հայտարարությունը, որ ինքը կախարդական փայտիկ ունի՝ նշելով, որ փայտիկ այնպես էլ չտեսան.
«Պառլամենտում ասեց՝ «կախարդական փայտիկ ունեմ», բա ո՞ւրա էդ փայտիկը, ջարդվե՞ց, թե՞ թքեց այդ փայտիկը, - ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: