21/11/2018 13:03
Հերթական վրիպումն էր. Փաշինյանն իր վրա վերցրեց ադրբեջանցի դիվերսանտների հետագա ճակատագրի տնօրինման պատասխանատվությունը. Արտակ Զաքարյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց արտաքին քաղաքական հերթական սխալը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։
«Խոսելով Ադրբեջանում գերևարված Հայաստանի քաղաքացիներին փոխանակելու մասին՝ նա ասաց, որ չի կարելի նրանց դիմաց ազատ արձակել երկու ռամիլ սաֆարովի: Խոսքը 2014 թ. Արցախում վնասազերծված ադրբեջանցի երկու դիվերսանտների մասին է, որոնցից մեկին Արցախի Հանրապետության դատարանը դապարտել է ցմահ, մյուսին՝ 22 տարվա բանտարգելության:
Փաշինյանը ճիշտ կաներ, եթե ասեր, որ այդ դապարտյալներին ներում շնորհելու կամ Ադրբեջանում պահող հայ գերիների հետ նրանց փոխանակման հարցը Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս է, Բաքուն պետք է փորձի համաձայնության գալ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Դրա փոխարեն Փաշինյանն իր վրա վերցրեց ադրբեջանցի դիվերսանտների հետագա ճակատագրի տնօրինման պատասխանատվությունը և առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հարթակներում շարունակի պնդել, որ իր քաղաքացիները «Հայաստանի պատանդն են»: Հերթական վրիպումն էր», - գրել է Արտակ Զաքարյանը։