Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Նիկոլ Փաշինյան

21/11/2018 14:43

Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Նիկոլ Փաշինյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին:

Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:

«ՀՀ նախագահը շատ ճիշտ նկատեց, որ մենք, ըստ էության, գտնվում ենք մեր երկրի զարգացման մի շատ կարևոր փուլում, երբ քաղաքական հեղափոխությունը պետք է տրանսֆորմացվի, կամ ավելի ճիշտ զուգորդվի տնտեսական հեղափոխությամբ: Եվ, իհարկե, այս գործում մեր մեծագույն դաշնակիցը, Հայաստանի մեծագույն դաշնակիցը, գործարար խավն է, և մենք հույս ենք դնում մեր գործարար մարդկանց տաղանդի վրա, որովհետև մի քանի անգամ ասել եմ, որ ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ստեղծել արվեստի գլուխգործոց, ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ճեղքում իրականացնել գիտության մեջ, այդպես էլ գործարարությունը հատուկ տաղանդի կարիք և անհրաժեշտություն ունի: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում և, ընդհանրապես, հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ տիրապետում են այդ տաղանդին, ընդ որում, ոչ միայն նրանք, ովքեր այսօր արդեն զբաղվում են դրանով, այլև մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ են մնացել Հայաստանում նման գործունեության ծավալելուց: Մեր դերն է, որպեսզի քաջալերենք այդ մարդկանց, աջակցենք, նպաստենք, որպեսզի այդ տաղանդը լիարժեք բացահայտված լինի:

Հիմա այդ նոր փուլը թևակոխելուց առաջ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ և տեղյակ եք, որ այս ընտրություններում պատգամավորի թեկնածուների թիվը, ովքեր նաև համարվում են գործարար, էականորեն նվազել է, և դա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների արդյունք է: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես Հայաստանում գործարարի կարգավիճակի նսեմացմանը նպաստող կամ գործարարի կարգավիճակը նսեմացնող գործընթաց: Հակառակը, մենք համոզված ենք և ուզում ենք, ու հասնելու ենք դրան, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն շատ ավելի մեծ թվով գործարարներ, այսինքն՝ արդյունք ստեղծող մարդիկ, որոնց կարգավիճակն ավելին է, քան օրինակ՝ պատգամավորինը, նախարարինը և պետական որևէ պաշտոնյայինը:

Ընդհանուր առմամբ, չեմ ուզում, որ սա էլ մեկնաբանվի որպես պետական պաշտոնյայի կարգավիճակի նսեմացում, ուղղակի կարծում եմ, որ մեր երկրի ապագան կառուցելու գործում շատ ճիշտ դերաբաշխում պետք է արվի և, ընդհանրապես, բիզնեսը, տնտեսությունը չպետք է քաղաքականացվի և դա, կարծում եմ, բխում է բոլորի շահերից՝ և՛ հանրության, և՛ գործարար խավի, և՛ արդյունավետ կառավարման: Ուզում եմ ընդգծել, որ այն պրոցեսները, որոնց մասին ես առիթ ունեցա խոսել նախորդ ամիս՝ Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, սկսել են իրենց դրսևորել: Եթե հիշում եք, շատ էր քննարկվում, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին անկում է ապրել, և ըստ էության, կառավարության մեկնաբանությունը հետևյալն է. տեղի են ունենում բնականոն գործընթացներ, երկրի տնտեսությունը տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում և տեղի է ունենում տնտեսական կառուցվածքի փոփոխություն: Արդեն հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները գալիս են վկայելու, որ իրավիճակի նման մեկնաբանությունը հիմնավոր է, որովհետև սեպտեմբերի անկումից հետո մենք հոկտեմբերին 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել: Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի ավանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խոսքը գյուղատնտեսության և հանքարդյունաբերության մասին է: Մենք հոկտեմբերին ունենք արդյունաբերության 8,1 տոկոսանոց աճ, որը տեղի է ունեցել արտադրության, այլ ոչ թե հանքարդյունաբերության հաշվին: Սա մեզ համար բավականին լավատեսական և ուրախացնող ցուցանիշ է, միևնույն ժամանակ, ի տարբերություն սեպտեմբերի՝ հոկտեմբերին ունեցել ենք արտահանման 12 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մեր կանխատեսած և բարձրաձայնած առողջացման պրոցեսները մեր երկրում տեղի են ունենում:

Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե մենք մտադիր ենք անտեսել հանքարդյունաբերությունը, կամ մենք չենք կարևորում գյուղատնտեսությունը, բայց մեր առաջ հստակ խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունը պետք է տեղի ունենա միջազգային լավագույն բարձր չափանիշներին համապատասխան և կանխատեսելի լինի շրջակա միջավայրի և մեր երկրի ազգային ու տնտեսական շահերի պաշտպանության առումով: Եվ գյուղատնտեսության մեջ մենք մտադիր ենք լրջորեն աջակցել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, այնպիսի տեխնոլոգիաների, որոնք որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա մեր գյուղատնտեսական արտադրանքի էկոլոգիական առումով մաքրության և ընդունելիության վրա, բայց միևնույն ժամանակ մեր գյուղատնտեսությունն այդպիսի մեծ կախվածություն չի ունենա, օրինակ՝ եղանակային պայմաններից և գաղտնի կերպով Հայաստան սպրդած վնասատուներից:

Մեզ համար շատ կարևոր է նաև հետևյալը. վերջին ամիսներին շատ է խոսվում ներդրումների և ներդրումային ծրագրերի մասին: Անկեղծ ասած, ես այդ թեմային խուսափում էի անդրադառնալ և հիմա էլ առանձնապես գոհ չեմ, որ պետք է անդրադառնամ, որովհետև չեմ ուզում այս խնդրի մասին խոսել, քանի դեռ կոնկրետ ներդրումներն իրականություն չեն դարձել: Բայց հիմա, քանի որ մենք նոր փուլ ենք մտնում, ուզում եմ վստահորեն արձանագրել, որ եթե այն տնտեսական ներդրումային ծրագրերը, որոնց վերաբերյալ այս պահին արդեն կան շատ կոնկրետ պայմանավորվածություններ և պարտավորություններ, մեր պայմանավորված ժամկետներում իրականություն դառնան, ապա արդեն հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը տնտեսական առումով բոլորովին նոր կարգավիճակ կունենա, որովհետև այդ մի քանի խոշոր ներդրումային ծրագրերն ի վիճակի կլինեն ոչ միայն ամբողջությամբ փոխել Հայաստանի տնտեսության կերպարը, այլ նաև նոր հորիզոններ կբացեն մեր հետագա տնտեսական զարգացման համար:

Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ Հայաստանում և Հայաստանից դուրս հայության շրջանում այս ուղերձը շատ հստակ կտարածվի: Մենք ուզում ենք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանում սեփականության վերաբաշխում չի լինելու, սեփականության իրավունքը երաշխավորված է, ներդրումների անվտանգությունը երաշխավորված է: Մենք հույս ունենք, որ քաղաքական գործընթացները մեր գործարարներին կքաջալերեն անելու նորանոր ներդրումներ, որովհետև, իսկապես, ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այդպես էլ տնտեսական հեղափոխության դեպքում մեր ամենակարևոր և աշխատող բանաձևը ներառումն է, մասնակցությունը յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր գործարարի շահագրգռվածությունն այդ հեղափոխությունն իրականացնելու գործին: Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ոք, ով քայլ ունի անելու, անպայման կանի այդ քայլը, ընդ որում մենք հույս ունենք, որ այդ պրոցեսին կներգրավվեն նոր մարդիկ, նոր ուժեր և, Հայաստանի Հանրապետությունն իսկապես կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքր բիզնեսը դառնում է միջին, միջինը՝ խոշոր և այդպես շարունակ: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք, պայքարելով հանուն փոքր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ այն հավերժ մնա փոքր և, պայքարելով ընդդեմ խոշոր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ նա հնարավորինս փոքրանա: Մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսությունն իրոք լինի տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսություն, որն իսկապես համապատասխանում է 21-րդ դարի չափանիշներին, հնարավորություններին, հեռանկարներին և, ինչու չէ, որոշակիորեն արձագանքում է այն մարտահրավերներին, որոնք կան մեր երկրի առաջ ՝ տնտեսական, քաղաքական նաև անվտանգության առումով:

Մեր այս հանդիպումն անցկացվում է համահայկական կարևորագույն միջոցառման նախօրյակին: Ինչպես գիտեք, վաղը Լոս Անջելեսում մեկնարկելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող հերթական հեռուստամարաթոնը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեր երկրի զարգացման համար ստեղծված կարևոր գործիքներից է: Այն կոչված է միավորել մեր ջանքերը և համախմբել մեզ միասնական ծրագրերի ու նպատակների իրագործման շուրջ:

Անցյալում առկա բացասական երևույթները ստվեր նետեցին հիմնադրամի գործունեության, նրա հիմքում դրված սկզբունքների վրա և խաթարեցին նրա նկատմամբ եղած վստահությունը: Գործադիր տնօրենի փոփոխությունը կոչված էր վերականգնել հասարակության անհրաժեշտ վստահությունը հիմնադրամի նկատմամբ և այն վերստին դարձնել հայ ժողովրդի համախմբմանը ծառայող կառույցի:

Իրականացվելու են սկզբունքային փոփոխություններ հիմնադրամի կառավարման գործընթացում՝ այն դարձնելով առավել թափանցիկ, վերահսկելի, հաշվետու և արդյունավետ: Այս փոփոխությունները շատ շուտով տեսանելի կլինեն և կներկայացվեն հանրությանը:

Վերափոխվելու է հիմնադրամի գործադիր մարմնի կառուցվածքը՝ ծրագրային բովանդակության մաքսիմալ արդյունավետությունը և ծախսերի նպատակայնությունը ապահովելու համար:

Գտնում եմ, որ հիմնադրամը կարող է լուծել առանցքային այնպիսի խնդիրներ, որոնք այս պահին կառավարությունն առկա ռեսուրսներով չի կարող լուծել: Այդ իսկ պատճառով կարևորում եմ գործարար համայնքի աջակցությունը հիմնադրամին:

Այս տարվա հավաքված գումարները ծառայելու են Արցախում խորքային հորերի ու կաթիլային ոռոգման համակարգերի զարգացմանը, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների արևային էներգիայով սնուցման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը, բարձր տեխնոլոգիաների ստարտափերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդական ստեղծարար կենտրոնի հիմնմանը:

Հիմնադրամը գործելու է բացարձակ թափանցիկության և բարձր հաշվետվողականության սկզբունքներով: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի ձեր նվիրաբերած ամեն մի լումա ծառայի իր նպատակին:

Եվ ի վերջո մեր գործողությունները վերջին ամիսներին հենց դրան էլ ուղղված են եղել, որովհետև գիտեք հիմնադրամի տնօրինության շուրջ ստեղծված իրավիճակը, կարծում եմ, բոլորիդ հայտնի է և այդ ժամանակ հնչում էին հարցեր՝ արդյոք պետք էր այդ ամենն անել թափանցիկ, հրապարակային, բոլորին հասանելի ձևով: Կարծում եմ, որ այո, հենց այդպես էլ պետք է անել, որպեսզի բոլորի համար շատ հստակ լինի, որ Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը, որովհետև իսկապես «Հայաստան» համահայկական հիմնադրանի գումարները հայության ջանքերով և քրտինքով հավաքված գումարներ են, և այդ գումարները պետք է լինեն միանշանակ վստահելի ձեռքերում: Եվ մեր բոլոր գործողություններն ուղղված են վստահելիության մակարդակը բարձրացնելուն, և որևէ կասկած չկա, որ մենք բոլոր միջոցները կձեռնարկենք հիմնադրամի գործունեությունն առավել արդյունավետ, առավել թափանցիկ դարձնելու համար: Եվ ես հույս ունեմ, որ այս գործողությունները և ընդհանրապես այն մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում, իր արձագանքը կգտնի հայության, նաև հայաստանցնիների շրջանում, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական դրամահավաքը կանցնի բարձր տրամադրությամբ և մեծ արդյունավետությամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան

Տվյալ բաժնի վերջին նյութերը