22/11/2018 14:32
Google Play-ում հայտնաբերվել են վնասաբեր խաղեր
Google Play-ի հավելվածների խանութում հայտնաբերվել է 13 վնասաբեր խաղ, որոնք ներկայացվում են որպես բնօրինակ ծրագիր: Այս մասին ասվում է The Bleeping Computer պորտալում:
Նշվում է, որ վնասատու ծրագրերը թույլտվություն են հարցնում ցանցին միանալու համար, նաև ցանցային միացումներին հասանելիություն ստանալու համար: Յուրաքանչյուր արգելափակումից հետո գովազդ է բացվում:
Նշվում է, որ այն ներբեռնելով բացվում է այլ ծրագիր, որը վնաս է պատճառում սարքին: