22/11/2018 15:41
ԱՄՆ-ն արտասահմանում ծառայող զինվորականներին ավելի քան 136 տոննա հնդկահավ է ուղարկել
Արտասահմանում ծառայող ԱՄՆ զինվորականներն այսօր նշվող Գոհաբանության օրվա կապակցությամբ ավելի քան 136 տոննա հնդկահավի միս են ստացել, ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կառավարությունը մոտ 10 հազար հնդկահավ է ուղարկել նրանց զինվորական ծառայության համար շնորհակալություն հայտնելու նպատակով:
«Դա մեր պարտքն է՝ երախտագիտություն ցուցաբերել, նրանց ամենալավ ճաշը տրամադրել, որը կարող է մեր երկիրն առաջարկել», - նշվում է հայտարարությունում:
Կազմակերպվելու է ավելի քան 270 տոնական երեկո, այդ թվում` Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:
Հաղորդվում է, որ հիմնական կերակուրից բացի, Պենտագոնը զինծառայողներին ուղարկել է մոտ 35 տոննա տավարի միս, 9 տոննա խոզապուխտ, 7 տոննա քաղցր կարտոֆիլ, 30 տոննա մանր ծովախեցգետին, 36 տոննա կարկանդակ, 8 տոննա տորթ, նաև շաքարավազով, հավի ձվով, կաթով, ալկոհոլով ավանդական էգ նոգ անվանումով քաղցր ըմպելիք:
Գոհաբանության օրն ամերիկացիները նշում են 1621 թվականից: