22/11/2018 10:36
Առատ ձյան պատճառով փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը
Այսօր ժամը 10:00 դրությամբ ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատաճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։
«Խնդրում և հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով», նշում են դեսպանությունից։