22/11/2018 11:55
Էր-Ռիադից պատասխանել են Հաշուքջիի գործով մեղադրանքներին
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության գործով մեղադրանքներն Էր-Ռիադի հասցեին ապացույցներ չունեն: Այս մասին հաղորդում է CNBC- ն:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիային մեղադրում են Հաշուքջիի սպանության համար՝ մինչև հետաքննությունն ավարտվի:
Նա նաև հավելել է, որ Էր-Ռիադը շարունակում է հետաքննել լրագրողի գործը:
Ադել ալ-Ջուբեյրն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է ավելի մեծ աջակցություն ստանալ Թուրքիայից `Հաշուքջիի գործով: