22/11/2018 14:49
Ոսիկանությունը գիտի՝ ով կամ ովքեր կարող են ընտրակաշառքով զբաղվել, նրանք մեր տեսադաշտում են. Օսիպյան
Դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը լիովին վերահսկում է իրավիճակը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Մենք միշտ վերահսկել ենք և վերահսկում ենք։ Դրա ապացույցը ավագանու ընտրություններ էին։ Այս անգամ ոստիկանությունն էլ ավելի խիստ է լիելու։ Չենք զիջելու որևէ մեկին, հանդուրժող չենք լինլու որևէ մեկի նպատմամբ՝ թե′ կաշառք տվողը, թե′ կաշառք վերցնողը, կապ չունի դա կլինի գումար, ինչ-որ առարկա, իր կամ խոստում, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ», - ասաց Վալերի Օսիպյանն՝ ընդգծելով.
«Մենք գիտենք՝ ով կամ ովքեր կարող են այդ ամենով զբաղվել և մենք պահում ենք նրանց մեր տեսադաշտում։ Ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը»։