22/11/2018 15:03
Համաներմամբ դուրս եկածներից մեկը երեկ նորից կատարել է հանցագործություն. ոստիկանապետ
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապես Վալերի Օսիպյանը նշեց, որ համաներումը դեռևս չի ազգել հանրապետությունում հանցագործությունների թվի աճի վրա։
Լրագրողների դիտարկմանը՝ ի՞նչ է նշանակում «դեռևս»-ն ու ի՞նչ ժամկետներ է ենթադրում, Օսիպյանն արձագանքեց.
«Ցավոք, փորձը ցույց է տվել, որ լինում են դեպքեր, երբ գրանցվում են կրկնահանցագործություններ։ Արդեն իսկ ունենք երեկ գրանցված անձնական ունեցվածքի գողության դեպք, երբ համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն։ Իհարկե, տա Աստված, որ բոլորն ուղղված լինեն, բայց, կարծում եմ, բոլորի դեպքում չի կարող այդպես լինել, լինելու են մարդիկ, ովքեր նորից հայտնվելու են ՔԿՀ-ներում», - ասաց Վալերի Օսիպյանը։