22/11/2018 15:20
Ես՝ Օսիպյանս, Երկիր մոլորակի վրա որևէ մեկից կաշկանդված չեմ. ոստիկանապետ
Ես որևէ մեկից կաշկանդված չեմ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ոստիկանությունը չի՞ կաշկանդվի Սյունիքի մարզում ընտրախախտումներ բացահայտելու հարցում՝ հաշվի առնելով, որ այստեղ մարզպետ է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը.
«Ես վստահեցնում եմ ձեզ, ով ինձ գիտի՝ գիտի, ես՝ Օսիպյանս, կաշկանդված չեմ որևէ մեկից, ով ուզում է լինի։ Կա խախտում՝ պատասխանատվություն կենթարկվի։ Ես անուն չեմ տալիս, ես որևէ մեկից Երկիր մոլորակի վրա կաշկանդված չեմ», - ասաց Վալերի Օսիպյանը։