22/11/2018 10:22
Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Մեղրիի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: