Երկար տարիներ գետնին եմ քնել, այդ դժվար տարիներին էլ եղբորս անհետ կորցրեցի. «Արարատ 73»-ի պաշտպան Սերգեյ Բոնդարենկո (Տեսանյութ)

28/11/2018 19:05

Երկար տարիներ գետնին եմ քնել, այդ դժվար տարիներին էլ եղբորս անհետ կորցրեցի. «Արարատ 73»-ի պաշտպան Սերգեյ Բոնդարենկո (Տեսանյութ)


Արդեն մի քանի ամիս է՝ կնոջ հետ Հայաստանում է գտնվում լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Բոնդարենկոն: Ծնունդով ուկրաինացի 70-ամյա պաշտպանը խոստովանում է՝ 4 տարեկանից Հայաստանում է ապրել, ու թեև արդեն շուրջ 30 տարի ԱՄՆ-ում է՝ չի կարողանում հաշտվել այդ փաստի հետ: Ասում է՝ ուզում եմ տանս դուռը բացեմ ու Մասիսը տեսնեմ, Երևանս տեսնեմ:

Արաբկիրում մեծացած ու Կոնդում «կռված» քաղաքի տղան, իր իսկ խոսքով, երբեք միայն ինքն իր համար սուրճ չի դրել: Ժպտում է ու ասում՝ որ օրը սուրճն ինքն է դնում, կնոջ գավաթը դատարկ չի մնում:

Aysor.am-ի հետ զրույցում Սերգեյ Բոնդարենկոն մերօրյա ֆուտբոլին է անդրադարձել, անկեղծացել՝ իր ապրած դժվար տարիների, տուն չունենալու, գետնին քնելու ու եղբորն անհայտ կորցնելու մասին:

- Պարոն Բոնդարենկո, այս անգամ ի՞նչ նպատակով եք Հայաստանում:

-  Սիրտս, հոգիս, ամեն ինչ կապված է Հայաստանի հետ: Այստեղ մեր տունը մի թեթև վերանորոգել էինք, ու կնոջս հետ եկանք՝ արդեն երկար ժամանակ մնալու համար: Միակ բանը, որ մեզ թույլ չի տալիս ընդմիշտ տեղափոխվել, աղջկաս՝ Մարինայի, ու տղայիս՝ Արայի կարոտն է: Նրանք իրենց ընտանիքներով Միացյալ Նահանգներում են: Իմ վիճակը դեռ մի քիչ տանելի է, բայց կինս՝ Օֆելյան, ինչպես բոլոր հայ կանայք, իր երեխաների, թոռնիկների համար կյանքը կտա: Կգնանք, բայց էնտեղ քիչ կմնանաք՝ մի երկու ամիս, ու հետ կգանք: Կնոջս հետ համաձայնեցված՝ վերջնական որոշում ենք կայացրել՝ ապրել Հայաստանում:

- Կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ վերջին ամիսների ներքաղաքական իրադարձություններն են ոգևորել:

- Ես միշտ եմ սիրել Հայաստանը՝ անկախ նրանից, թե ով է իշխանություն: Երբ մենք եկանք, դեռևս երկրում այսպիսի տրամադրություններ չկային: Ես ենթարկվող մարդ եմ, սիրում եմ իմ երկիրը, ու ինձ, ինչպես և ժողովրդին, պետք է, որ երկրի ղեկին այնպիսի մարդ լինի, ում կառավարմամբ ժողովուրդը լավ կապրի, արժանի կյանքով: Հիմա, երբ մարդկանց ոգևորությունը տեսնում եմ, անկախ ինձանից մասնակից եմ դառնում, ու դա էլ, երևի, որոշմանս մեջ դեր է խաղում: Հայ ժողովուրդը հոյակապ ժողովուրդ է, կիրթ է, շինարար է, մարդասեր ու մարդամոտ է: Օրինակ՝ ես ազգությամբ ուկրաինացի եմ, բայց ոչ մեկից ոչ մի անգամ չեմ լսել, որ ինձ վատ վերաբերվեն, թթու խոսք ասեն:

- Ֆուտբոլի ոլորտում էլ բավականին փոփոխություններ եղան՝ ֆեդերացիայի նոր նախագահ, նոր մարզիչ… Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները:

- Ե՛վ որպես մարդ, և՛ որպես սպորտսմեն ես շատ շնորհակալ եմ Արթուր Վանեցյանին, հենց առաջին հանդիպման ժամանակ զգացի, որ ինքը շատ լավ է տրամադրված ֆուտբոլիստների նկատմամբ, իսկ դա շատ կարևոր է: Ֆուտբոլի մեջ ես իմ օրենքները, հասկացողությունն ունեմ: Ֆեդերացիայի նախագահն ու մարզիչը չեն խաղում, խաղում են տղաները: Բայց սա նոր շունչ է, որն էլ ավելի հավաքեց տղաներին: Ֆուտբոլում փոփոխությունը մեկ-մեկ օգտակար է…

- Բնականաբար, Հայաստանի հավաքականի վերջին ելույթներին հետևել եք: Աղմկահարույցներն էլ եղան, հատկապես, Ջիբրալթարի նկատմամբ պարտությունը…

- Դա ոչ թե ֆուտբոլային խաղ էր, այլ՝ թյուրիմացություն: Չհասկանալի բան կատարվեց, ես մտածում էի՝ 8:0 հաղթելու ենք: Էն թիմն ավելի շատ տրամադրվեց, այդքան բան… Ցավալի է, որ դրա մասին ժողովուրդը սկսեց այդքան նեգատիվ խոսել… Բայց դրանից հետո մեր տղաները բավականին լուրջ, եվրապական մակարդակի թիմին 4:0 հաղթեցին: Երևի թե լավի հետ ավելի լավ ես խաղում… Ֆուտբոլի մեջ վերելքներ ու վայրէջքներ կան, սպորտն այդպես է, մենք էլ այդպիսի վիճակում հայտնվել ենք:

- Այսօրվա հավաքականում կա՞ն տղաներ, որոնց մեջ մեծ պոտենցիալ եք տեսնում:

- Ֆուտբոլի մեջ իրավունք չունեմ առանձնացնել որևէ մեկին, դա թիմային խաղ է (ժպտում է՝ հեղ.): Ամուր տղաներ կան, կամաց-կամաց երևում են, բայց հիմնական կազմը մինիմում 3 տարի պետք է իրար հետ խաղա, որ միմյանց սովորեն, հասկանան: Այո՛, այս տղաների մեջ պոտենցիալ կա, ուղղակի մի քիչ երկար ժամանակ պետք է իրար հետ խաղան, որ հասկանան իրար… Օրինակ, մենք գիտեինք, որ Իշտոյանի դեպքում պիտի գնդակը ոտքին տանք, ինքն արագ չէր, Նիկոլայ Ղազարյանը շա՜տ արագ էր, Մարգարովին պիտի բարձր չտայիր, բոյը կարճ էր… Ֆուտբոլը ստեղծագործ աշխատանք է, միայն ոտքերի խաղ չի: Հայաստանը ֆուտբոլի երկիր է, մենք սիրում ենք այդ խաղը, ու ինչպես ասում են՝ եթե հրացանը թատրոնում կախված է, ապա մի օր պիտի կրակի (ժպտում է՝ հեղ.): Կգտնվի մի սերունդ, որն անպայման կփայլի:

- Ի դեպ, հասարակությունն առավել հիացած է Հենրիկ Մխիթարյանով ու Յուրա Մովսիսյանով: Դա զուտ իրենց խաղո՞վ է պայմանավորված, թե՞ այլ հանգամանք կա:

- Գիտեք, այսօր ֆուտբոլում էլ մեծ է գովազդի, համացանցի ներգործությունը: Շեշտն իրենց վրա է դրվում, որովհետև երկուսն էլ դրսում են խաղում, լավ թիմերում, որտեղ փայլում են: Մեկը՝ ես, «Մանչեսթր Յունայթեդ»-ի խաղը նայում էի Հենրիկի համար, հիմա էլ ստիպված «Արսենալ»-ին եմ հետևում, չնայած՝ այն ինձ էնքան էլ մոտ չի:Նույնն էլ Մովսիսյան Յուրան ծանր խաղեր խաղաց «Սպարտակ»-ում՝ ցույց տալով, որ որակով խաղալ գիտի…Կցանկանայի, որ երկու տղաներն էլ եռակի ավել ուժ ներդնեն մեր՝ Հայաստանի հավաքականի կազմում խաղալիս, փայլեն այնպես, ինչպես դրսում: 

- «Արարատ 73»-ն արդեն 45 տարեկան է, բայց մի քանի սերունդներ, նույնիսկ՝ 2000-ականներին ծնվածները ձեզ ճանաչում են, այդ հաղթանակը՝ հիշում, այնինչ ընդամենը մի քանի տարի առաջ ունեցած մեր հաղթանակներից որոշները նույնիսկ մոռացվել են: Նման հաջողության գրավականը ո՞րն է:

- 1973 թվին մենք արդեն 5 տարուց ավելի էր, նույն կազմով էինք: Ֆալյանը մեզ այստեղից, այնտեղից, ցածր ակումբներից վերցրեց ու պարզվեց՝ բոլորս էլ ֆուտբոլ սիրող տղերք էինք… Ռեգուլյար նույն կազմով էինք խաղում՝ Սուրեն Մարտիրոսյան, Ալեքսանդր Կովալենկո, Ֆուրման Աբրահամյան, ում հետ պատահած ողբերգությունից հետո դաշտ մտավ Արմեն Սարգսյանը, Նորայր Մեսրոպյան, Զանազանյան, Արկադի Անդրեասյան, Լևոն Իշտոյան, Մարգարով, Նիկոլայ Ղազարյան, դարպասին էլ՝ Ալյոշա Աբրահամյան… Կողքից էլ մեզ շատ օգնող տղաներ կային, չհաշված, որ մարզիչները ոչ մի կերպ չէին խանգարում: Մենք ֆանատիկ սիրում էինք ֆուտբոլը, օրը 3 պարապմունք էինք անում, բայց եթե 5-ը լիներ՝ կանեինք: Նույնկերպ սիրում էինք նաև հանդիսատեսին…

- Պարոն Բոնդարենկո, Ձեր թույլտվությամբ՝ հեռանանք ֆուտբոլից… Զրույցի սկզբում նշեցիք, որ չնայած երկարատև բացակայությանը, այնուամենայնիվ, Ձեր հայաստանյան բնակարանը պահպանվում է: Որտե՞ղ է գտնվում, դա Ձեր հայրակա՞ն տունն է, թե՞ հետագայում եք ձեռք բերել:

- Մեր տունը գտնվում է Վաղարշյան-Հրաչյա Քոչար խաչմերուկում… Սա ինձ համար մի քիչ ծանր հարց է. լինելով 73 թվականի չեմպիոն, գավաթակիր՝ 80 թվականին տուն ունեցա: Մարզիչ կար՝ Բեցա, որի գալուց հետո տուն ստացա: 7 տարի տուն չունեի, մամաս երկրորդ մասիվում էր ապրում, ես էլ ամուսնանալուց հետո, ինչպես բոլոր երիտասարդ զույգերը, առանձնացա ու երկար ժամանակ ընտանիքիս հետ «պոլերին» էի քնում: Երբ տարբեր տեղերում խոսելիս ասում եմ, որ «պոլին», հատակին եմ քնել, զարմանում են: Բայց իմ բարեկամների ցավը տանեմ՝ Չերեմուշկայի Պետրոսյան գերդաստանի ու Օֆիկի «կնոջ՝ հեղ.» հարազատների… Ես ոչ մի անգամ չեմ դժգոհել, ասել, որ տուն չունեմ, չեմ կարող խաղալ: Ժողովուրդը դրանում մեղավոր չէր: Այդ դժվարությունները հաղթահարելով՝ ես ավելի լավ մարդ դարձա, ավելի գնահատող, հասկացա, թե ինչքան լավ մարդիկ կան կյանքում: Նույն տեղում բնակվող 8-9 հոգի իմ պատճառով նեղություն էին քաշում, տարիներով գետնին քնում, բայց չէին բողոքում: Ավելի շատ ես էի նեղվում:

- Այդ տարիներին չե՞ք մտածել երկրից հեռանալու մասին, ի վերջո պատրաստի ֆուտբոլիստ էիք:

- Ուկրաինական թիմերից շատ հրավերներ ունեի, բայց չդավաճանեցի Հայաստանը, մնացի նվիրյալ, ու դրա համար մինչ այսօր չեմ փոշմանել: Այսօր իմ Հայաստանի տունը, իմ օջախն ամենատաք տեղն է, մեծ սիրով ենք ես ու կինս այնտեղ ապրում:

- Քանի՞ զավակ ունեք:

- Երկու՝ աղջիկ ու տղա: Աղջիկս մեծն է, մի հրաշք աղջիկ էլ ինքն ունի: Երկու թոռնիկ էլ՝ աղջիկ, տղա, տղաս է ինձ նվիրել. մեկն Ալեքսն է, ում կորած եղբորս անունն են դրել… Հա, էտ նեղ, դժվար ապրած «վախտերս» էլ ախպերս անհետ կորավ, մի ցավ էլ դա էր, բայց ես իրենց ճակատը պաչեմ, դրեցին եղբորս անունը ու հիմա թոռանս միջոցով շարունակվում է նրա կյանքը: Պստլիկ թոռնուհիս 3 տարեկան է, լավ երգում ու պարում է, ուրախացնում պապուն…

- Հայաստանում ունե՞ք սիրած վայրեր:

- Բոլորը՝ Սևան, Ծաղկաձոր, Հանքավան, Լենինական, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, կնոջս գյուղը՝ Ագարակը... Թող Շվայցարիայից գան մի հատ տեսնեն, թե մենք ի՜նչ անտառներ ունենք, ի՜նչ Դիլիջան ունենք: Գնալով գեղեցկանում է մեր երկիրը, քաղաքը…

- Բավական թեժ շրջանում եք Հայաստանում գտնվում՝ արտահերթ ընտրություններ, քարոզարշավ: Հետևո՞ւմ եք քաղաքական անցուդարձին:

- Միայն հեռվից: Ես «պոլետիկ» չեմ ու չեմ էլ ուզում այդպիսին երևալ: Ամեն դարաշրջան ունի իր հերոսները, դա մենք չենք որոշում: Ամեն ինչ ժողովրդի ձեռն է, ոնց կընտրեն, այդպես էլ կապրենք, Աստված այստեղ օգնական չի: Ճիշտ ընտրություն կկատարեն՝ երջանիկ կապրենք, չեն կատարի՝ նույն տաշտակի մոտ կհայտնվենք: Հիմա ոգևորված ժողովուրդ եմ տեսնում, չեմ ցանկանա, որ հույսերը խաբվեն: Ուզում եմ իրականանան, որովհետև էս ժողովրդի մի մասնիկ էլ ես եմ: Ով էլ հաղթի, թող առաջինն այս երկրի, ժողովրդի մասին մտածի, արժանի ազգ է…

 

Հեղինակ՝ Լրագրող՝ Նելլի Մարգարյան, օպերատոր՝ Հովիկ Գրիգորյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) 23/04/2024 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից 23/04/2024 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ 23/04/2024 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 23/04/2024 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 23/04/2024 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից 23/04/2024 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 23/04/2024 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին 23/04/2024 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին 23/04/2024 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում 23/04/2024 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ 23/04/2024 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են 23/04/2024 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» 23/04/2024 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 23/04/2024 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում 23/04/2024 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ 23/04/2024 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 23/04/2024 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու 23/04/2024 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը 23/04/2024 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 23/04/2024 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 23/04/2024 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում 23/04/2024 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը 23/04/2024 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք 23/04/2024 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև 23/04/2024 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը 23/04/2024 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 23/04/2024 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 23/04/2024 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր 23/04/2024 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն 23/04/2024 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը 23/04/2024 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից 23/04/2024 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ 23/04/2024 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր 23/04/2024 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ 23/04/2024 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ 23/04/2024 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 23/04/2024 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը 23/04/2024 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար 23/04/2024 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան 23/04/2024 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան 23/04/2024 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 23/04/2024 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը 23/04/2024 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով 23/04/2024 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը 23/04/2024 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի 23/04/2024 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 23/04/2024 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) 23/04/2024 13:37 Կիրանցում դասադուլ է 23/04/2024 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին 23/04/2024 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան 23/04/2024 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին 23/04/2024 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 23/04/2024 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան 23/04/2024 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) 23/04/2024 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 23/04/2024 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ 23/04/2024 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է 23/04/2024 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ 23/04/2024 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի 23/04/2024 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի 23/04/2024 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ 23/04/2024 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին 23/04/2024 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) 23/04/2024 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին 23/04/2024 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ