29/11/2018 14:29
Սիրիան կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը հանրապետության տարածքից
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է արաբական երկրի տարածքից թուրքական զորքերի դուրս բերման անհրաժեշտության մասին:
Նա նաև նշել է, որ եթե Դամասկոսը դիվանագիտական միջոցներով չհասնի Թուրքիայի զորքերի դուրս բերմանը, ապա կներգրավվեն այլ միջոցներ:
Ջաֆարին հավելել է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ուժերը, որոնք գտնվում են հանրապետության որոշ մասերում, պետք է ևս դուրս բերվեն Սիրիայից: