Համազգային թատրոնի դերասանները չեն պատրաստվում աշխատել ո՛չ Վիգեն Չալդրանյանի, ո՛չ էլ Սուրեն Շահվերդյանի հետ. պատճառներն՝ ըստ Նարինե Գրիգորյանի

30/11/2018 19:16

Համազգային թատրոնի դերասանները չեն պատրաստվում աշխատել ո՛չ Վիգեն Չալդրանյանի, ո՛չ էլ Սուրեն Շահվերդյանի հետ. պատճառներն՝ ըստ Նարինե Գրիգորյանի


Սոս Սարգսյանի անվան  համազգային թատրոնը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարել: Ավելի ճիշտ, թատրոնի դերասանական կազմի հիմնական մասն է հրաժարվել բեմ դուրս գալ: Համազգայինի արտիստներն ուզում են պահպանել Սոս Սարգսյանի ստեղծած թատրոնի դեմքը, ինչն, ըստ իրենց, Վիգեն Չալդրանյանին չի հաջողվում:

Դերասաններն իրենց թեկնածուն ունեն. գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան, տնօրեն՝ Արման Նավասարդյան, երկուսն էլ նույն թատրոնի առաջատար արտիստներ են: Սակայն Վիգեն Չալդրանյանի անակնկալն առավել ուշագրավ էր, հրաժարական ներկայացնելով՝ արդեն նախկին գեղարվեստական ղեկավարը երեկ այդ պաշտոնին նշանակեց ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին, ով էլ հայտարարեց, որ թատրոնում աշխատել ցանկացող դերասանները շատ են, ու եթե խնդիրը չլուծվի, հայտարարություն կտա և նոր թիմ կհավաքի:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն ընդգծեց՝ գործադուլն ուժի մեջ է, ու դեռ ավելի ակտիվ զարգացումներ են սպասվում: Հատկապես, որ դերասաններին զայրացրել է նաև նորանշանակ գեղարվեստական ղեկավարի, մեղմ ասած, աննրբանկատ հայտարարությունը: 

«Ցավոք, գնալով ավելի ու ավելի տգեղ, ճղճիմ քայլեր է անում՝ նորից ու նորից ապացուցելով, որ կարծրատիպերով են առաջնորդվում, սովետական, փտած մտածողությամբ, ինչն այսօրվա թատրոնին հարիր չէ: Ես դեմ եմ հին թատրոնին: Երեկ, երբ մենք դերասաններով մամուլի ասուլիս էինք հրավիրել, պատրաստվում էինք շատ հարգալից խոսել իր (նկատի ունի Վիգեն Չալդրանյանին՝ հեղ.) հետ, բայց դրանից 20 րոպե առաջ մեզ ասացին, որ նոր գեղարվեստական ղեկավար ունենք: Գիտե՞ք ինչ դժվար, տքնաջան, մանրակրկիտ աշխատանք է թատերախումբ ստեղծելը, ու մեր թատերախումբը ձևավորվել է հենց այդ դժվարություններով՝ տարիների ընթացքում: Ու այս խմբին պետք է հարգել», - նշեց մեր զրուցակիցը:

Դերասանուհին ընդգծեց՝ խնդիրը ոչ թե անձի, այլ՝ վերաբերմունքի մեջ է. մինչ Վիգեն Չալդրանյանի առաջարկն ընդունելը, Սուրեն Շահվերդյանը կարող էր հանդիպել իրենց հետ, զրուցել: Գուցե ընդհանուր հայտարարի գային: Սակայն սեփական կամայակությամբ իրենց պարտադրել ինչ-որ մեկին, չեն ընդունում:

«Մենք այդքան խնդրեցինք, որ մեզ հարգեն, բայց վարվեցին այնկերպ, ինչպես երկու տարի առաջ՝ մեզ պարտադրելով Վիգեն Չալդրանյանին: Այդքա՜ն չհարգել թատրոնի ստեղծագործական կազմին: Եթե Սուրեն Շահվերդյանը մեզ հանդիպեր, խոսեր, ասեր՝ էրեխեք, ոնց կնայեք այն հանգամանքին, որ ես լինեմ, գուցեև քննարկելու բան ունենայինք, միմյանց հասկանայինք: Ես գոնե իմ անունից կարող եմ նշել, որ գուցեև ընդունեի իր թեկնածությունը, աշխատեի իր հետ: Կարելի էր չէ՞ ազնիվ, բաց ասեին, ոչ թե թաքուն որոշում կայացնեին: Մենք հենց այդ ճղճիմության դեմ ենք: Չգիտեն՝ թատրոնն ինչ է, դրա համար էլ այդքան հեշտությամբ ասում են, որ նոր խումբ կհավաքեն: Ախր մեր թատրոնի ամենամեծ հարստությունը հենց այս դերասաախումբն է, կարելի՞ է այդքան չսիրել այս էրեխեքին», - վրդովված նկատեց դերասանուհին:

Վիգեն Չալդրանյանը Համազգային թատրոնի ղեկը ստանձնել է 2016 թվականին: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ դերասանները միայն նոր են սկսել դժգոհել նրանից, և որն է դժգոհության հիմնական պատճառը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Գիտե՞ք ինչ գործեր կարելի էր ու է ստեղծել այս թատերախմբով, ի՞նչ ներկայացումներ բեմադրել: Բայց արի ու տես, որ հիմա ճգնաժամի մեջ է թատրոնը։ Մեր ըմբոստությունը թափ առավ նոյեմբերի 9-ին, բայց մենք մինչ այդ էլ ներսում բողոքում էինք, ասում, պահանջում, ուղղակի թատրոնի դռներից դուրս այդ ամենի մասին չէինք բարձրաձայնում, հարգում էինք Վիգեն Չալդրանյան ստեղծագործողին: Նոյեմբերի 9-ից առաջ քանի ու քանի անգամ ենք իր աշխատասենյակ գնացել: Մի քանի ժողով է եղել, շատ բան է ասվել, բայց, միևնույն է, օգուտ չկար: Հասկացանք, որ նույն քաղաքականությունն է, ինչը ժամանակին Արմեն Ամիրյանն է բանեցրել. մտածում են, թե ըմբոստությունն ուշացնելով՝ կմարի»:

Ինքն իրեն Վաստակավոր արտիստուհին հարց է տալիս՝ ինչպե՞ս կարելի է 2 տարում երկու ներկայացում բեմադրել, ինչպե՞ս կարելի է ամեն անգամ հանդերձարանների դռների մոտ մարդ կանգնացնել, նոր զգեստափոխվել, ինչ է, թե բռնակը տարիներով չի աշխատում…

Չնսեմացնելով Վիգեն Չալդրանյան արվեստագետի աշխատանքը՝ Նարինե Գրիգորյանն, այնուամենայնիվ, ընդգծեց՝ թե՛ տնօրենի, թե՛ գեղարվեստական ղեկավարի դերում տաղանդավոր արվեստագետը թերի է, իր տեղում չէ, ու դա պատուհաս է դարձել թատրոնի համար:

«Ես գնահատում եմ իրեն՝ որպես ռեժիսոր, չեմ հերքում, որ կինոյի պատմության մեջ մի շրջան կար, որտեղ ինքն էր առաջնորդում, հիանալի գործեր ստեղծեց: Մեկ բան է՝ նկարել, բեմադրություն անել, այլ բան՝ գեղարվեստական ղեկավար լինել: Դա մասնագիտություն է, բնավորություն, տեսակ: Թատրոն գալու օրվանից ասել է, որ սա «փակ» թատրոն է լինելու, դրսից ոչ մի ռեժիսորի հետ չենք համագործակցելու: Իսկ դա նշանակում է ճահիճ, ինչպե՞ս կարող է ժամանակակից թատրոնը փակ թատրոն լինել», - զարմանքով նկատեց բեմադրիչ-դերասանուհին:

Թատրոնի 20 հոգանոց դերասանախմբից 18-ը միաձայն որոշել են, որ գեղարվեստական ղեկավարը Նարինե Գրիգորյանն է լինելու, Արման Նավասարդյանն էլ՝ ժամանակավոր տնօրենը: Մինչդեռ, Վիգեն Չալդրանյանն իր հրաժարականի մասին գրառման մեջ շեշտել էր, որ այս երկու թեկնածուները վաղուց այդ պաշտոնների նկատմամբ ամբիցիաներ ունեն, իրեն էլ դեմ է դերասաններից միայն 7-8 հոգին:

«Վիգեն Չալդրանյանը փորձել է ինձ վերագրել այն, ինչ ինքն է պատկերացնում: 18 հոգի ստորագրել է այն թղթի տակ, ովքեր դեմ են իրեն, իսկ երկու դերասաններին մենք չենք էլ դիմել, քանի որ նրանք Վ. Չալդրանյանի հրավերով են թատրոնում, ճիշտ չէր լինի: Ինչ վերաբերվում է իմ ամբիցիաներին, ծիծաղելի է: Մեր մեջ կար Հրաչյա Գասպարյան, ով հիմնադիրն էր ու մենք վստահ էինք, որ ինքն է լինելու Սոս Սարգսյանից հետո: Մեր մեջ կա Դավիթ Հակոբյան, որը հրաշալի արտիստ, է ու ես հենց իրեն էլ պատկերացնում էի գեղարվեստական ղեկավար: Բայց իմ թեկնածությունը հենց Դավիթ Հակոբյանն էլ առաջարկել է, ինչը հավանության է արժանացել մյուսների կողմից: Ես հասկանում եմ, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելով՝ մեծպատասխանատվություն եմ վերցնելու ինձ վրա: Փորձել եմ հասկանալ, թե գործընկերներս ինչու են հենց ինձ վստահում, ի՞նչ լծակներ ունեմ: Ես երբեք աթոռից, պաշտոնից կախված չեմ եղել, նույնիսկ ծիծաղելի է ինձ՝ նման ամբիցիաներ վերագրելը: Ես իմ առջև շատ ավելի մեծ նպատակներ ունեմ դրած, ու ամբիցիաներ վերագրել մի դերասանուհու, որն այդքան ինքնաբավ է, տարօրինակ է: Ես համաձայնվել եմ հանուն թատրոնի փրկության, ու գնալու եմ, գնալու ենք մինչև վերջ, մեր թատրոնը հիմա հոգևարքի մեջ է, պետք է ոտքի կանգնեցնենք», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանուհին:

Նարինե Գրիգորյանն առաջարկում է՝ թող Վիգեն Չալդրանյանն ու Սուրեն Շահվերդյանը ամերիկահայերի օժանդակությամբ սեփական թատրոնը ստեղծեն, իրենց թատրոնն էլ թողնեն իրենց: Մի քանի տարի հետո համեմատելու բան կունենան, ու ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:53 Զինվորը սամանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը

Տվյալ բաժնի վերջին նյութերը