Բամբասանքներ, որոնք ապացույց չունեն. Վազգեն Ասատրյանը հերքում է, թե Պետգույքի կառավարման կոմիտեն Մարզահամերգայինում չարաշահումներ է հայտնաբերել

04/12/2018 19:17

Բամբասանքներ, որոնք ապացույց չունեն. Վազգեն Ասատրյանը հերքում է, թե Պետգույքի կառավարման կոմիտեն Մարզահամերգայինում չարաշահումներ է հայտնաբերել


 

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, դա պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի որոշումն է, ինչը նա պայմանավորել է համալիրում չարաշահումների, ռիսկերի կասկածների հետ:

Aysor.am-ի հետ զրույցում Վազգեն Ասատրյանը հիշեցրեց՝ իր պայմանագրի ժամկետը լրացել էր դեռևս հուլիսի 1-ին, հենց այդ ժամանակ էլ կարգադրություն ստացավ ազատել տարածքը: Սակայն վերջին պահին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն էր, իրեն հետ կանչեցին ու պայմանագիրը երկարացրեցին 5 ամսով:

«Բնականաբար, ես այդ աշխատանքների մեջ ներառված էի, ձմեռվանից դրանով էի զբաղվում: Ֆրանկոֆոնիան անթերի, բարձր մակարդակով անցավ, ինչը Հայաստանի համար պատիվ էր: Մենք մեր պարտականությունը գերազանց կատարեցինք, բոլորը հիացած էին… Ինձ «օգտագործեցին» ու հրաժեշտ տվեցին, պայմանագիրս վերջացավ, էլ չեն երկարացնում: Ինչ վերաբերում է չարաշահումներին՝ սուտ են, հորինված բամբասանքներ, որոնք, պարզ է, որևէ ապացույց չունեն: Դա ուղղակի պատճառաբանություն է: Նարեկ Բաբայանն ասել է, թե պահակային ծառայությունն իրականացվում է 15 աշխատակցի կողմից, սակայն 24 աշխատողի համար է մրցույթ եղել, և համալիրը ծախս է կատարում 24 աշխատողի համար: Բայց մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք: Մենք ժամանակին մրցույթ ենք հայտարարել, որտեղ 24 հոգի են եղել՝ 15 հոգին պետք է լիներ շենքում, ու միշտ լինում էր, մյուսները՝ շրջիկ՝ համալիրի տարբեր տարածքներում: Բնականաբար, 15-ին ես միշտ տեսնում էի, դրսի տղաներն էլ իրենց գործը նորմալ էին անում, բայց հո ամեն անգամ չէ՞ի գնալու հաշվելու, հո այստեղ գաղութ չի՞: Պահակային ծառայություն իրականացնող ֆիրման իր պարտականությունը կատարել է: Այս տարվա ամռանը, երբ Երկրապահի հետ կապված բացահայտումներ եղան, նրանց բոլոր պայմանագրերը դադարեցվեցին, քանի որ այդ ընկերությունը ևս Երկրապահին էր պատկանում: Մենք էլ դիմեցինք իրավաբաններին, դիմեցինք Պետգույք, Համալիրի իրավաբանները զբաղվում էին, որպեսզի մենք էլ դադարեցնենք իրենց հետ համագործակցությունը: Բայց իրենց կողմից որևէ խախտում չկար, մեզ հետ շատ բարեխիղճ ու նորմալ, առանց միջադեպի աշխատել են: Իսկ թե 15 աշխատակից են օգտագործել, թե 24՝ իրենց խնդիրն է, մենք ի՞նչ կապ ունենք, կարևորը՝ մեր տարածքը լավ է հսկվել, ոչինչ չի փչացել, չի կոտրվել ու չի կորել», - մանրամասնեց Վազգեն Ասատրյանը: 

Մարզահամերգային համալիրի աշխատակիցները, նաև մի շարք վաստակաշատ ու վաստակավոր արտիստներ, պատվավոր քաղաքացիներ, ի պաշտպանություն Վ. Ասատրյանի, ստորագրահավաք են կատարել ու այն ուղարկել Ն. Բաբայանին: Վերջինս էլ իր հարցազրույցներից մեկում նշել է, թե որոշ տեղեկություններ ունի, որ ոչ բոլորն են սիրահոժար ստորագրել:

«Ես կարող եմ ասել, որ Նարեկ Բաբայանը ստում է: Նա ապացույց ունի՞, որ դա իմ հրահանգով է արվել: Ես նույնիսկ տեղյակ չեմ եղել, հենց եկա իմ աշխատասենյակ, հավաքարարները թուղթը բերեցին ու դրեցին իմ սեղանին: Ասեմ ավելի, երբ հուլիս ամսին ինձ հանում էին, աշխատողները ցանկանում էին այստեղ մամուլի ասուլիս կազմակերպել, բայց ես խնդրեցի՝ այդպիսի բան չանեն: Ինձ համար նման բաները շատ տգեղ ու սխալ են, միշտ արգելք եմ հանդիսացել այդ բաներին: Ես արդեն շենքում չեմ, գնացել եմ, կարող եք գնալ ու աշխատակիցներին հարցնել: Ենթադրություններով հայտարարություններ անելը զրպարտել է նշանակում, չի կարելի: Ուղղակի իրենք չէին սպասում, որ կոլեկտիվը, այս շենքի ճարտարապետներ պարոն Պողոսյանն ու Մուշեղյանը կստորագրեն, Արթուր Մեսչյանը, Արթուր Իսպիրյանը, Ռուբեն Հախվերդյանն ու բոլոր դերասանները, վաստակավոր գործիչներն ու երգիչ-երգչուհիները կստորագրեն: Էս քաղաքում մարդիկ ինձ ավելի շատ տարիներ են ճանաչում, քան Նարեկ Բաբայանի տարիքն է: Երեք տարի առաջ այստեղ խուլիգանանոց էր, լուսավորություն չկար, հիմա զբոսայգի է դարձել: Էլ չասեմ, որ գրեթե մեռած, չաշխատող Մարզահամերգային համալիրը վերակենդանացավ: Սա Հայաստանի Հանրապետության միակ ՊՈԱԿ-ն է, որ այս երեք տարվա մեջ աճ է ունեցել, մեկտեղ՝ բոլոր հարկերն ու տուրքերը վճարել. 2016 թվականին շուրջ 31 միլիոն ենք վճարել, 2017-ին՝ 78 միլիոն, այս տարի արդեն 80 միլիոնն անցել ենք: Սովորաբար ՊՈԱԿ-ները «լացում» են, գումար են ուզում պետությունից», - ընդգծեց նախկին տնօրենը:

Դիտարկմանը՝ տեսնո՞ւմ է այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ, պատասխանեց.

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում ու չեմ էլ զբաղվելու: Որևէ կուսակցության անդամ չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինելու: Ես մշակույթի, արվեստի մարդ եմ, սովորական երևանցի: Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում: Ինձ հետ պայմանագիրը չերկարացնելու պատճառներ չեմ փնտրում, դա բամբասանք կլինի: Իրենց նման չեմ, որ առանց ապացույցների խոսեմ, ենթադրություններ անեմ ու բարձրաձայնեմ: Միայն զարմացած եմ, քանի որ վարչապետը միշտ ասում է՝ եթե կոռուպցիա, չարաշահում չկա, պրոֆեսիոնալ մարդկանց պահեք, թող աշխատեն: Դե, ինձ մոտ կոռուպցիա չկա, չարաշահում չկա, թող գան, ստուգեն, համոզվեն, ինչո՞ւ չեն գալիս: Հիմա ես որ հայտարարեմ Դոնալդ Թրամփի եղբայրն եմ, հավատալո՞ւ են, ապացույց պետք չի՞»:

Մարզահամերգային համալիրի տնօրենի պարտականությունները հիմա ժամանակավորապես կատարում է փոխտնօրենը: Առաջիկայում թափուր մնացած տեղի համար մրցույթ է հայտարարվելու: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն առաջարկել է, որ Վազգեն Ասատրյանը ևս մասնակցի, սակայն նախկին տնօրենը նման ցանկություն չունի: Ասում է՝ եթե նախկինում մտածում էր մասնակցության մասին, ապա հիմա միտքը փոխել է: Պատճառաբանում է՝ դա իր 60 տարեկան հասակի համար վիրավորական է, քանի որ, եթե մի բան մտածել են, ապա չեն էլ թողնի, որ ինքն անցնի:

Երաժիշտը հերքեց այն խոսակցությունները, թե իբր պատրաստվում է հեռանալ Հայաստանից ու կյանքը շարունակել ԱՄՆ-ում:

«Ես անկողնային հիվանդ, 90 տարեկան մայր ունեմ տանը, դպրոցական որդի ունեմ, ինչպե՞ս կարող եմ նրանց թողնել ու գնալ: Եղբայրս, այո, Միացյալ Նահանգների քաղաքացի է, այնտեղ նաև շատ բարեկամներ ու ընկերներ ունեմ, ինչն էլ երևի նման ենթադրության առիթ է դարձել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վազգեն Ասատրյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում Այսօր, 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/04/2024 16:16 Դատարանը կասեցրել է շենքի կառուցման թույլտվությունը, բայց կառուցապատողը իրականացնում է շինաշխատանքներ. «Օրրան» 15/04/2024 16:03 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում 15/04/2024 16:01 Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա 15/04/2024 15:56 Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին 15/04/2024 15:47 ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար 15/04/2024 15:42 «Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարևոր քայլ է». Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 15/04/2024 15:37 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ 15/04/2024 15:31 Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան 15/04/2024 15:27 ՊՆ մեքենայի՝ մահվան ելքով վթարը կապ չունի որևէ կրակոցի հետ, զինվորի կողմից մեքենան վարելը եղել է իրավաչափ 15/04/2024 15:23 Չենք բացառում համաձայնագրի խզումը․ պետք է լինի հետևանք, որ որոշ հաղորդավարներ սանձարձակ չլինեն. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները փակելու մասին 15/04/2024 15:16 Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան 15/04/2024 15:10 Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում 15/04/2024 14:58 Փոփոխություն տեղի չի ունեցել, միայն իշխող կուսակցության ու դրա հետ կապակցված խոշոր տնտեսվարողների անուններն է փոխված. Սաքունց 15/04/2024 14:48 Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց 15/04/2024 14:46 «Վանաձոր» ՔԿՀ-ում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար 15/04/2024 14:44 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին 15/04/2024 14:42 Այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների գնալու խնդիր չունի, իհարկե, չեն բացառվում լոկալ բնույթի գործողությունները. Աբրահամյան 15/04/2024 14:25 Ապրիլի 24-ին ընդառաջ՝ իշխանությունները փորձում են Թուրքիային ևս մեկ զիջում ի ցույց դնել՝ հրաժարվելով Ցեղասպանության գործընթացից 15/04/2024 14:21 Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը 15/04/2024 14:19 Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը 15/04/2024 14:16 Մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ և մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար (Տեսանյութ) 15/04/2024 14:13 Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ խոսնակ 15/04/2024 14:10 Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ) 15/04/2024 14:06 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր (News.am) 15/04/2024 14:03 Ակցիա․ «Փնտրվում է ՄԻՊ-ը». գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին. Լուսանկարներ 15/04/2024 13:57 «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:54 ՀՀ-ում գտնվող գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է դեսպանատանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 15/04/2024 13:49 Գևորգ Պապոյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ԵՄ հետ փոխհարաբերությունների խորացումը 15/04/2024 13:47 Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան 15/04/2024 13:45 «Մեծ ապագա ունի մեր համագործակցությունը նոր ասպարեզներում». տեղի է ունեցել Փաշինյան-Տոկաև հանդիպում (Տեսանյութ) 15/04/2024 13:44 Բնակչության մեծամասնությունը դեմ է իշխանության առաջ քաշած, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների տարբերակին. Պատգամավոր 15/04/2024 13:37 Դուք ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, էտ ի՞նչ եք ասում, նման բան չի կարող լինել. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:25 Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր 15/04/2024 13:24 Բանակին ծանր հարված հասցնելն այս հակապետական իշխանության ոչ եզակի դրսևորումներից է. Աբրահամյան 15/04/2024 13:17 «Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը». Նարեկ Մալյան 15/04/2024 13:15 Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ղեկավարները կապ են հաստատել ընտանիքների հետ 15/04/2024 13:08 Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, որը բարենպաստ է ՀՀ-ի համար, ստիպված ընդունում ենք ադրբեջանական մոտեցումը. սա է իշխանության խոստացած հեռանկարը (Տեսանյութ) 15/04/2024 13:02 Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքում քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք. Քոչարյան 15/04/2024 12:57 Կհորդորեմ իրականույթանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն․ դա մեղք է. ՔՊ պատգամավորը՝ Տավուշի թեմի առաջնորդին և հոգևոր դասին (Տեսանյութ) 15/04/2024 12:52 Արցախի ոստիկանության երկու պաշտոնյա կասկածվում են անձնական ունեցվածքի գողության մեջ 15/04/2024 12:49 Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն. Պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:45 Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ. Times 15/04/2024 12:41 Տուգանքի փողը ես եմ մուծելու. դուք պետք եք ֆիզիկապես. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին 15/04/2024 12:36 Ստով և կողծիքով ողողված տեքստերի մանիպուլյացիայի հատվածն ապահովեց Արթուր Խաչատրյանը, անգրագիտության հատվածը՝ Աննա Գրիգորյանը. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:30 «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 1 տարեկան անհայտ երեխա. նրա վիճակը գնահատվել է ծանր 15/04/2024 12:28 «Հետամուտ ենք լինելու դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը». տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը 15/04/2024 12:20 Ովքե՞ր են Ադրբեջանի և Թուրքիայի «հիբրիդային լոբբիստները» Հայաստանում․ Մարուքյանն անուններ է նշում (Տեսանյութ) 15/04/2024 12:13 Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խայտառակ ձախողում էր. Արթուր Խաչատրյան 15/04/2024 12:08 Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կգումարի 15/04/2024 11:55 Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է ասել, թե ինչ պետք է անել. Հովհաննիսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը