05/12/2018 16:12
Ով իրեն այդպիսի լկտիություն է թույլ տվել, պետք է ենթարկվի պատասխանատվության. Փաշինյանը՝ Արարատում գրանցված միջադեպի մասին
Ոստիկանությունն ու իրավահ մարմինները դրանով զբաղվում են, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի «Իմ քայլը» դաշինքի շտաբում երեկ գրանցված միջադեպին:
Նա ընդգծեց՝ վատ է վերաբերվում նման դրսևորումներին՝ հավելելով.
«Իրավապահները պետք է զբաղվեն և օրենքով սահմանված ընթացակարգերով պատախանատվության ենթարկեն: Բռնությունը՝ որպես որևէ հարաբերություն պարզելու գործիք, մեզ համար անընդունելի է: Ով որ իրեն այդպիսի լկտիություն է թույլ տվել, պետք է ենթարկվի օրենքով նախատեսված պատասխանատվության», - ասաց Փաշինյանը:
Երեկ, Aysor.am-ին ոստիկանության տրամադրած տեղեկության համաձայն՝ ժամը 20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի Կենտրոնական հրապարակում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում 33-ամյա Արտակ Դավթյանը ապտակել է դաշինքի համակիր Գ. Բաբայանին։