05/12/2018 16:51
Եթե ինչ-որ բան այն չի եղել, պատրաստ եմ կրել իմ պատիժը՝ օրենքի ողջ խստությամբ. Փաշինյանը՝ մետրոյից ուղիղ հեռարձակում անելու մասին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ իր արժանի պատիժը կստանա մետրոյից ուղիղ հեռարձակում անելու համար։
«Ես հույս ունեմ, որ իմ արժանի պատիժը կստանամ դրա համար, ինչի հասնում է օրենքով, պատրաստ եմ կրել», - լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Aysor.am-ի դիտարկմանը, թե թույլտվություն չի եղել մետրոյից ուղիղ հեռարձակում անելու։
Նա ասաց, թե առաջին անգամը չէ, որ ինքը մետրոյից ուղիղի հեռարձակում է արել։
«Բոլոր քարոզարշավներից նույն բանը արել եմ Երևանի մետրոպոլիտենում, եթե ինչ-որ բան այն չի եղել՝ պատրաստ եմ կրել օրենքի ողջ խստությամբ իմ պատիժը», - ասաց Ն. Փաշինյանը։