Հավասարակշռությու՞ն, թե՞ մեկ անձի խորհրդարան. Հարցազրույց Վիգեն Սարգսյանի հետ

06/12/2018 14:39

Հավասարակշռությու՞ն, թե՞ մեկ անձի խորհրդարան. Հարցազրույց Վիգեն Սարգսյանի հետ


Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի գնահատմամբ՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջին համարների մասնակցությամբ բանավեճը կարևոր մշակույթ էր, դրանով լավ ավանդույթ դրվեց և այն պետք է օրենսդրորեն ամրագրել։ Aysor.am-ի հարցազրույցը Վիգեն Սարգսյանի հետ հեռուստաբանավեճի, քարոզարշավի և մի շարք այլ հարցերի շուրջ է։

- Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ ենք ասել, որ հեռուստաբանավեճը կայացավ:

- Շատ կարևոր էր, որ բոլոր ուժերի առաջին համարները ներկա էին: Դա կարևոր մշակույթ է: Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանական անցյալ ընտրություններին Հանրապետական կուսակցությունը նույն նախաձեռնությամբ էր հանդես եկել, և ցավոք, մեկ-երկու առաջին համարների բացակայության հետևանքով մնացածներն էլ որոշեցին, որ իրենք էլ չեն մասնակցելու: Դա, իհարկե, սխալ էր: Երեկ լավ ավանդույթ դրվեց, վստահ եմ, որ դա նաև պետք է օրենսդրորեն ամրագրել: Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ ափսոս էր, որ մենք հնարավորություն չունեցանք առանձին բանավիճելու, թեև պարոն Փաշինյանի ողջ քարոզարշավը կառուցված էր Հանրապետական կուսակցության քննադատության վրա, ընդ որում ինչպես մենք ցույց տվեցինք այս օրերին` ստերի ճանապարհով: Դա տանում է ընտրությունները դեպի անցյալի խնդիրներ, ոչ թե ապագայի, իսկ ընտրողը պետք է ընտրի ապագային նայելով: Կարծում եմ, որ եթե մենք առանձին բանավիճելու հնարավորություն ունենայինք, երեկվա բանավեճում շատ ավելի հնարավորություն կլիներ այլ թեկնածուների համար ևս կարծիք արտահայտել: Այս կերպ, փաստորեն, պարզ է, որ ընտրապայքարում երկու ֆավորիտներն ավելի շատ ուշադրությունն իրենց վրա վերցրեցին:

- Իսկ բովանդակայի՞ն առումով:

- Կային հարցեր, որոնց բավականին խորքային անդրադարձ կարողացանք ունենալ, որոշ հարցեր ավելի ձևական բնույթ էին կրում։ Բանավեճին մասնակցում էին նաև ուժեր, որոնք ոչ թե իրենց ծրագրերը ներկայացնելու համար էին այնտեղ, այլ «սևերին» ավելի «սևացնելու»: Դա, իհարկե, չհաջողվեց իրենց, բայց երևույթը կարծում եմ, օգուտ չէր բերում ու նմանվում է ատելության քարոզի։

- Բանավեճը գնահատելիս մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, թե կուսակցությունների առաջին դեմքերի կողմից կային տրված հարցեր, որոնք անիմաստ էին: Դուք և՞ս այդ կարծիքին եք:

- Ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ գործընկերների հարցերը գնահատել, որովհետև իրենցից գրեթե բոլորը ճանապարհ անցած քաղաքական գործիչներ են. եթե որևէ հարց տվել են, երևի թե դրա տակ տեսել են որոշակի քաղաքական իմաստ: Քաղտեխնոլոգներն իրավունք ունեն նման գնահատականներ տալու, քաղաքական գործիչներն այս պարագայում` ոչ:

- Երեք ժամից ավելի տևած բանավեճում կարողացա՞ք ասել այն, ինչ ցանկանում էիք:

- Իհարկե՛ ոչ: Երեքուկես ժամը 210 րոպե է, և հաշվի առնելով 11 մասնակցին ու հաղորդավարների հարցերն ու ընդհատումները, յուրաքանչյուրիս համար ստացվեց 15 րոպե: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում բանավեճային ձևաչափով 11 մասնակցից շատ բան սպասել դժվար է: Բանավեճերը փոքր ֆորմատով միշտ ավելի շահեկան են հասարակության ու քաղաքական ուժերի համար: Կարծում եմ, որ հանրային հեռուստաընկերությունն այդ առումով բավական լավ կազմակերպեց փոքր ֆորմատով` 3-4 ուժերից բաղկացած բանավեճերը:

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ կանխատեսումներ ունեք, մոտավորապես քանի՞ տոկոս կկարողանա հավաքել Հանրապետական կուսակցությունը և Ազգային ժողովում ո՞ր տեղը կզբաղեցնի:

- Ես վաղուց սովորել եմ ընտրությունների վերաբերյալ մեկ կանխատեսում անել. եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա ուշ գիշերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական, իսկ առավոտյան արդեն` ամփոփ տվյալները: Այլ կանխատեսումներ սովորաբար չեմ անում: Ամեն ինչ որոշվելու է քաղաքացիների քվեով ու բոլորին կոչ եմ անում կատարել իրենց քաղաքացիական պարտքը` առանց վախենալու ու լավ ծանրութեթև անելով։

- Երկրորդ ուժը լինելու կանխատեսումներն էլ չկա՞ն:

- Առհասարակ որևէ բան չեմ ուզում դրա մասին ասել: Ես ուղղակի գիտեմ, որ Հայաստանում բազմաթիվ մտահոգ մարդիկ կան ամենատարբեր խնդիրներով, և երեկվա բանավեճը նրանց ևս մեկ անգամ պետք է հուշի, որ միակ ուժը, որը պայքարելու է այս խորհրդարանում իրենց ձայնը լսելի դարձնելու համար, միակ ուժը, որն ունի մարդկային ռեսուրս, գիտելիք, փորձ, թիմ, որը կարող է այդ աշխատանքն արդյունավետ դարձնել, միակ ուժը, որը երեկ բաց քննադատում էր այս ընթացքում վարչապետ Փաշինյանի կառավարության ստեղծած խնդիրները, թիմային աշխատանքի պակասը, ընդ որում, քննադատում էր թվերով ու փաստերով, քննադատում էր կոնկրետ երևույթներով, որոնք մեր անվտանգությանը որևէ բան չեն ավելացնում, դա Հանրապետականն էր:

Մենք չենք ընտրում խորհրդարան, ուժ կամ հակակշիռ մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա համար, որ ասենք, թե ժամանակ տանք, կաշխատեն: Ցավոք, պարոն Փաշինյանն այնքան արագացրեց այս գործընթացը, որ մարդիկ կողմնորոշվելու քիչ ժամանակ ունեն և ընտրում են խորհրդարան հինգ տարով: Այս հինգ տարիների համար պետք է հասկանալ՝ մենք ունենալո՞ւ ենք հավասարակշռություն, թե՞ ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Ես բանավեճում էլ ասացի, եթե պարոն Փաշինյանն իր ողջ ցուցակի 150 համարը փոխարինի այլ 150 հոգով, իր ցուցակի հավաքած տոկոսը դրանից չի տատանվի: Ինքը չի էլ թաքցնում և իր ռեյտինգային թեկնածուներին գցում է երկրորդ պլան, ասելով, թե ինչ կարիք կա իրենց ձայն տալ, դատարկ թերթիկը վերցրեք, գցեք քվեատուփը, ինձ ձայն տվեք որպես ապագա վարչապետ: Ինչի՞ համար է նա այդ անում, որպեսզի վաղը, մյուս օրն իր թիմին հավաքի ու ասի, որ բոլորդ միասին իմ չափ ձայն չեք հավաքել, ես միանձնյա որոշումներ եմ կայացնելու: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Հիմա կամ մենք ունենալու ենք գոնե հավասարակշռված մեկանձնյա խորհրդարան, որին հակակշռում է քաղաքական որոշակի ուժ ու ստիպում է իրեն ևս մոբիլիզացնել թիմ, խելացի մարդկանց, աշխացնել իրենց և այլն, կամ ունենալու ենք տիպիկ պոպուլիստական իրավիճակ, երբ լինելու է հիմնական մեկանձնյա ուժ, կողքից լինելու են գրպանային ընդդիմության ինչ-որ դրսևորումներ, որոնք երկիրը կարող են շատ վտանգավոր ուղղությամբ տանել:

- Քանի որ վաղն արդեն քարոզարշավի վերջին օրն է, խնդրում եմ գնահատեք նաև, թե ինչպե՞ս ընթացավ այն:

- Կարծում եմ, որ այն ի սկզբանե կրճատ ծրագրով քարոզարշավ էր: 12 օրում շատ դժվար է լիարժեք քարոզարշավ տանել, հատկապես Հայաստանի համար այսպիսի բախտորոշ ժամանակներում: Այս անգամ ավելի ակտիվ օգտագործվեցին սոցիալական ցանցերը, ինքս էլ որպես առաջին անգամ այդ ցանցերն ակտիվ քաղաքական նպատակներով օգտագործած մարդ պետք է ասեմ, որ այն մեծ օպերատիվություն ու ճկունություն է տալիս: Լրատվամիջոցները նույնպես շատ լավ աշխատեցին և բոլորը փորձում էին առավելագույնս լուսաբանել: Իհարկե, միգուցե կար որոշակի կոորդինացիայի պակաս, որոշ տեղերում կային կանխակալ մոտեցումներ, հատկապես որ այս ընտրությունները նաև առանձնացան նրանով, որ շատ էին լրագրողները տարբեր ցուցակներում և այսպես թե այնպես լրատվամիջոցներն ունեին իրենց կորպորատիվ շահերը: Կարծում եմ, որ այնուամենայնիվ, և' լրատվամիջոցները լավ աշխատեցին, և' սոցիալական ցանցերը լիարժեք օգտագործվեցին: Մենք նաև շատ աշխատեցինք ռեյտինգային թեկնածուներով տեղերում, շատ տեղերում  կուսակցության առաջին տասնյակի ներկայացուցիչներով գնացինք մեր ռեյտինգային թեկնածուների հետ: Արեցինք առավելագույնը` մեր դիրքորոշումները տեղ հասցնելու համար: Հուսանք, որ ընտրողը հասկանում է, թե ինչու է Հանրապետականը ներկայանում այս ընտրություններին և ինչ առաջարկով:

- Այսօր Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե ահազանգ է ստացել, որ երեկ Վանաձորի իր նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են: ՀՀԿ-ի կողմից նմանատիպ արձանագրուներ էլի են եղել։ Շա՞տ էին նմանատիպ դեպքերը:

- Շատ տհաճ դեպքեր կան քարոզարշավում, կա ուղիղ ճնշում թեկնածուների վրա, իրենց ընտանիքների անդամների, ընկերների վրա, անընդհատ լսում ենք, որ նման  գործընթացներ տեղի են ունենում: Կան պրիմիտիվ բաներ, օրինակ՝ Էջմիածնում ինչ-որ մի կազմակերպություն, որը վահանակների սեփականատերն է, որոշել էր, որ ինքը քաղաքական նախընտրություններ կարող է ունենալ, և մեկին տալ, մեկին`չտալ այդ վահանակը, չնայած, որ դա օրենքի կոպիտ խախտում էր: Կային տհաճ շատ երևույթներ. ինչպես ԺՀՄԻԳ-ն է նշում իր զեկույցում, ցավոք մեծ չափի էր հասել սոցցանցերում իրար հանդեպ վիրավորանքի, այլատյացության ծավալն ու դրսևորումները: Դա, իրոք, շատ մտահոգիչ է: Գռեհկացվել է քաղաքական դիսկուրսը և լեզվամտածողությունը, ինպես բանավեճում Փաշինյանը նշեց, բայց լեզվամտածողությունն, առաջին հերթին, պետք է գա երկրի ղեկավար կազմից և, տվյալ դեպքում, կարծում եմ, որ այդ լեզվամտածողոթյան հիմնական սերմանողը մայիսից այս կողմ եղել է Նիկոլ Փաշինյանը, որը ներմուծեց այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` ասֆալտին փռել, պատին ծեփել, վզից քաշել հանել: Այսպիսի ոչ պետքական մաչոիզմ, որը քաղաքական մշակույթին որևէ բան չի ավելացնում:

- Պարոն Սարգսյան, ԱԱԾ տնօրենի և վարչապետի խոսակցությունը գաղտնալսվել էր և այն հրապարակվեց համացանցում: Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է ազդեցություն կամ հետևանք ունենալ քվեարկության, ապա նաև` ընտրությունների արդյունքների վրա:

- Նախ, խիստ դատապարտում եմ այդ երևույթը։ Ապօրինի գաղտնալսում է կատարվել: Կարծում եմ, որ դա մտահոգվելու տեղիք է տալիս անձնական գաղտնիքի պահպանման մակարդակի հետ կապված: Եթե, փաստորեն, հնարավոր է գաղտնալսել երկրի ղեկավարի և անվտանգության ծառայության և հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսազանգերը, ուրեմն հասարակ քաղաքացին առհասարակ պաշտպանված չի, և ով գիտի, թե յուրաքանչյուր քաղաքացու վրա որքան կոմպրոմատ կա կուտակված: Անձնական գաղտնիքի պահպանման տեսակետից դա շատ վատ էր: Բայց մյուս կողմից, անկախ նրանից, թե որքանով տհաճ է երևույթը, տհաճ է նաև խոսակցության բովանդակությունը: Մի կողմից շատ տպավորված եմ ԱԱԾ տնօրենի համարձակ և հետևողական դիրքորոշմամբ, որտեղ նա, փաստորեն, կանխատեսում է կայացվող որոշման վտանգը և փորձում է վարչապետին հասցնել դրա հնարավոր հետևանքները, բայց մյուս կողմից, իհարկե, կան մտահոգիչ բաներ առ այն, որ փաստորեն, նախապես հայտնի է դատարանի վճռի էությունը:

Սրանք բաներ են, որոնք չեն կարող չազդել արդարադատության ընկալման վրա: Դրանք նաև ակնհայտորեն ազդում են տվյալ գործով կայացվող որոշումների նկատմամբ և՛ վստահության, և՛ հետագա հնարավոր իրավական հետևանքների տեսանկյունից: Քաղաքական մեծ խնդիր եմ տեսնում այստեղ. վարչապետի պաշտոնակատարը բազմիցս ասել է, որ որևէ միջամտություն երբևէ չի կարող լինել: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ինքը գիտի, որ դատավորը որոշում կայացնելուց առաջ զանգահարում, «ճշտվում» է, փորձում է դիրքորոշում ստանալ և որևէ կերպ դրան չի արձագանքում, չի ասում, որ դատավորին պետք է բացարկ հայտնել, միգուցե նաև հետապնդում սկսել նրա համար, որ ինքը ապօրինի գործողություն է անում: Երբեմն Փաշինյանն այնքան արագ է որոշում կայացնում, թե ով ինչ վարույթ պետք է հարուցի, մեկ-մեկ էլ շատ հանգիստ նայում է մի երևույթի, որը սկզբունքորեն իր քաղաքական հիմնական հայտարարություններին է վերաբերում:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Այսօր, 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում Այսօր, 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) Այսօր, 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) Այսօր, 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը Այսօր, 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո Այսօր, 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից Այսօր, 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Այսօր, 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան Այսօր, 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան Այսօր, 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) Այսօր, 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ Այսօր, 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում Այսօր, 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են Այսօր, 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել Այսօր, 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան Այսօր, 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ Այսօր, 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել 17/04/2024 20:47 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է 17/04/2024 20:33 Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում 17/04/2024 20:22 Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ 17/04/2024 20:11 «Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից»․ Պաշտոնական տեղեկատվություն՝ Տավուշի մարզ Փաշինյանի այցի մասին 17/04/2024 19:55 Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան 17/04/2024 19:38 Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին էլ ներկայացրեց Փաշինյանի մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը 17/04/2024 19:20 Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ) 17/04/2024 19:07 ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի» 17/04/2024 18:56 Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ 17/04/2024 18:44 Փաշինյանի ռեժիմի գործողությունները վկայում են մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին․ ՀԱԿ 17/04/2024 18:33 Խաչատուրյանը դեսպանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Բաշար ալ Ասադին․ Սիրիայի Անկախության օրն է 17/04/2024 18:23 «Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն 17/04/2024 18:09 Լուրերը, որ Իսրայելի բարեկամ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար երեք ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ Իրանագետ 17/04/2024 17:56 «Արել է, թող քաշի․ ձեռք է բարձրացրել պետության վրա»․ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան 17/04/2024 17:44 «Համագործակցության համար» մեդալներ՝ ոստիկաններին 17/04/2024 17:32 Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում 17/04/2024 17:20 Փաշինյանը հետքայլ է արել, բայց դա հարցի լուծում չէ. փորձում են փափուկ բարձ դնել ժողովորդի գլխի տակ. Դանիելյան 17/04/2024 17:07 «Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում 17/04/2024 16:56 «Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե 17/04/2024 16:45 ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին 17/04/2024 16:38 Իր հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը․ Մուրադ Փափազյան 17/04/2024 16:35 Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած (Տեսանյութ) 17/04/2024 16:32 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել 17/04/2024 16:29 Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական 17/04/2024 16:27 Ագարակում 93-ամյա կնոջը բռնաբարելու և սպանելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. 24-ամյա երիտասարդը կալանավորվել է 17/04/2024 16:25 ՀՀ-ն ադեկվատ քաղաքականության դեպքում կարող էր ունենալ Իսրայելին հավասար ցուցանիշ. Մարգարյան (Տեսանյութ) 17/04/2024 16:16 Չկա մի երկիր, որ հիմնական եկամուտի հոսքերը ստանում է X երկրից, բայց քաղաքականպես Y երկրի դաշտում է գտնվում. Պարսյան (Տեսանյութ) 17/04/2024 16:12 «90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին 17/04/2024 16:03 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը 17/04/2024 15:58 Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան 17/04/2024 15:48 Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Վարչապետի խոսնակ 17/04/2024 15:38 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին 17/04/2024 15:36 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների. Վարդանյան 17/04/2024 15:26 «Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 17/04/2024 15:21 Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին 17/04/2024 15:18 Այս իշխանությունը սպասում է աջակցություն մի տեղից, որը, բացի խոսքից, այլ բան չի առաջարկում. Բոստանջյան (Տեսանյութ) 17/04/2024 15:09 Անվտանգային հարցը կլուծվի միայն համընդհանուր՝ բոլոր ուժերի կոնսենսուսի պայմաններում. Մելքումյանը փոխանցեց ոսկեպարցիների «մեսիջը» (Տեսանյութ) 17/04/2024 14:58 Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար 17/04/2024 14:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ» 17/04/2024 14:40 «Պատրաստ ենք անել ամեն բան, որ ՀՀ-ն ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»․ Վիլնյուսում Ալեն Սիմոնյանին ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը (Տեսանյութ) 17/04/2024 14:27 Փաշինյանը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը