ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին (Տեսանյութ)

06/12/2018 17:12

ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին (Տեսանյութ)


Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային օրակարգը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:

Որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարևորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա:

Այսպիսով, 2018 թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15 տոկոս: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22 տոկոսով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7 տոկոսով: Ավելանում է նաև ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում:

Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլև մեր միության ներսում գործող ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին:

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» և սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը և դրա զարգացման հիմնական ուղղությունները:

Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ և անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ:

Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է և հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, և մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ:

Հայաստանը հատկապես կարևորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առևտրային գործընկերներն են: Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նաև պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում:
Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի և Չինաստանի հետ պայմանագրերը, որքան հնարավոր է, շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, և շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային ժողովի հաստատմանը:

Այսօր Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք, ըստ էության, ազդում են մեր հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար:

Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման և տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ։

Վերջում ես կցանկանայի անդրադառնալ Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածության հարցին: Առաջնորդվելով մեր գործընկերային փոխհարաբերությունների և մեր միության գործունեության հետ կապված կառուցողական մոտեցման սկզբունքներով՝ մենք չենք պնդում անհապաղ քննարկել այդ հարցը և համապատասխան որոշում կայացնել: Այնուամենայնիվ, սա մեզ համար զգայուն հարց է, և մենք կցանկանանք այն թողնել մեր քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորիս համար փոխշահավետ լուծում գտնելու համար:

Եվ, ավարտելով ելույթս, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահությունը և ուրախ է հյուրընկալել խորհրդի նիստերից մեկը: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը այդ կարևոր և պատասխանատու խնդրի հաջող լուծման համար։ Հուսով եմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված միություն, որը կծառայի է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:01 Թալանել են Նաիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տունը 19/02/2019 19:22 Գյումրիի 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն․ դրամի վատնում է տեղի ունեցել 19/02/2019 19:13 Սեդրակ Քոչարյանն անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին 19/02/2019 19:05 Փառք Աստծո, շահածս՝ շատ, կորցրածս՝ քիչ. դերասան Լևս Դավթյանը դարձավ 30 տարեկան 19/02/2019 18:57 Բենզինի գինն անպայման բարձրանալու է. Բարսեղ Բեգլարյան 19/02/2019 18:52 Բրիտանացի ընդդիմադիրները հրեաների նկատմամբ ատելության և Brexit-ի պատճառով հրաժարական են տվել 19/02/2019 18:40 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցությունը 19/02/2019 18:29 Ռուբեն Ռուբինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր 19/02/2019 18:20 Նիկարագուայում ընդդիմության առաջնորդին դատապարտել են 216 տարվա բանտարկության 19/02/2019 18:11 Վարզադատ Կարապետյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցության հնարավորությունները 19/02/2019 17:55 Արազափ համայնքում զանգվածային գողության դեպքերից ոչ մեկը մինչ օրս չի բացահայտվել 19/02/2019 17:48 Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Կաթողիկոսի շնորհավորական գրառումը 19/02/2019 17:37 Ճապոնիայի ԱԳՆ-ն աջակցում է Գուայդոյին 19/02/2019 17:12 ՌԴ ԱԳՆ-ում ԻՊ վերահսկման շրջանների ընդլայնումն Աֆղանստանում սպառնալիք են համարում ՀԱՊԿ երկրների համար 19/02/2019 17:00 Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հրաժարականի մասին 19/02/2019 16:45 Իրաքում ծնված յոթ նորածինները մահացել են 19/02/2019 16:28 Չինաստանը մտադիր է տնտեսական զարգացման գոտի ստեղծել 19/02/2019 16:23 Տեղյակ եմ՝ ով է նախաձեռնել իմ դեմ ստորագրահավաքը, բայց չեմ ցանկանում անուն նշել. Էջմիածնի քաղաքապետ 19/02/2019 16:19 Յուրի Խաչատուրովին քրեական գործի նյութերը փոխանցվել են հայերեն, չթարգմանված 19/02/2019 16:17 Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար 50 մարդ է ձերբակալվել 19/02/2019 16:10 Բենքսիի աշխատանքը հայտնվել է Ֆրանսիայում 19/02/2019 16:04 ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի օգնությամբ բացահայտվել է պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք 19/02/2019 16:00 «Լիդիան Արմենիա»-ն ամենայն հավանականությամբ կդիմի արբիտրաժ, որտեղ կհաղթի. Արփինե Հովհաննիսյան 19/02/2019 15:55 Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար 19/02/2019 15:51 Մահացել է Կառլ Լագերֆելդը 19/02/2019 15:35 ՌԴ Պետդուման արգելել է զինծառայողներին սմարթֆոններից օգտվել 19/02/2019 15:28 Հնդկաստանում վթարի ենթարկված ինքնաթիռներից մեկի օդաչուն մահացել է 19/02/2019 15:25 «Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) 19/02/2019 15:21 Մոսկվայի հյուսիսում ոստիկանական ավտոբուս է այրվել 19/02/2019 15:18 Կոռուպցիայի դեմ պայքար. 8 ամիսների ընթացքում վերականգնվել է 19 մլրդ-ից ավելի դրամ 19/02/2019 15:10 Սյունիքի ազատ տնտեսական գոտու ստեղծման ընթացքում մի շարք պաշտոնատար անձիք չարաշահումներ են թույլ տվել. Ոստիկանություն (Տեսանյութ) 19/02/2019 15:00 Հայաստանն առայժմ շահում է ԵԱՏՄ անդամ լինելուց. տնտեսագետ 19/02/2019 14:56 Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել 19/02/2019 14:50 Իրաքի բնակչուհին լույս աշխարհ է բերել 7 երեխա 19/02/2019 14:45 Արարատ Միրզոյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կարևորել է Շվեյցարիայի Համադաշնության հավասարակշռված դիրքորոշումը 19/02/2019 14:40 Կալիֆոռնիայում ջրի վրայով անցնող ճոպանուղում 16 մարդ է արգելափակվել 19/02/2019 14:39 Ամենևին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան 19/02/2019 14:34 Գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը. Արմեն Աշոտյան 19/02/2019 14:30 Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ 19/02/2019 14:24 Արամ Ա-ն Էջմիածնում է. կատարվել է միասնական աղոթք 19/02/2019 14:20 Իտալիայի նախկին վարչապետի ծնողները ձերբակալվել են խարդախության կասկածանքով 19/02/2019 14:16 ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար 19/02/2019 14:13 Տիմատին Երևանում գնել է «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը 19/02/2019 14:10 ԵՄ-ից հայտնել են, թե երբ կօգնեն Սիրիային 19/02/2019 14:04 Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը 19/02/2019 14:00 Սահմանադրական փոփոխությունների նպատակով Հովհաննես Մարգարյանի նախաձեռնած ստորագրահավաքին ոչ մի ստորագրություն չի հավաքվել 19/02/2019 13:54 Խուլիգանություն մայրաքաղաքի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել 19/02/2019 13:45 Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան 19/02/2019 13:40 Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար 19/02/2019 13:36 Սմուրֆերը ողողել են Գերմանիան (Տեսանյութ) 19/02/2019 13:25 Brent տեսակի նավթի գինն աճել է 19/02/2019 13:19 Ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ 19/02/2019 13:12 ԱՄՆ 16 դատարանում Թրամփի դեմ հայց է ներկայացվել 19/02/2019 12:59 ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան 19/02/2019 12:53 Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել 19/02/2019 12:48 Այս և հաջորդ տարի մաքսատուրքերի լրջագույն աճ է լինելու. Միքայել Մելքումյան 19/02/2019 12:44 Հնարավորինս շուտ այցելեք «Նուբարաշենում» հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին. Նաիրա Զոհրաբյանի հորդորը՝ Արտակ Զեյնալյանին 19/02/2019 12:40 Սոչիում Գագիկ Ծառուկյանն առաջարկել է Հայաստանում ԵԱՏՄ երկրների համար ազատ տնտեսական գոտի ձևավորել. Միքայել Մելքումյան 19/02/2019 12:33 Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար. ՍիվիլՆեթ 19/02/2019 12:29 Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել 19/02/2019 12:20 Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, տեղակալին և ևս մի քանի հոգու. Քննչական կոմիտե 19/02/2019 12:11 «Արմենիա» ԲԿ-ի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. նա բուժում էր ստանում նշված հիվանդանոցում 19/02/2019 12:02 «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Չելսիին» 19/02/2019 11:56 Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելը բարձրագույն քաղաքական ցինիզմի արտահայտություն է. Մարինա Գրիգորյան 19/02/2019 11:48 ԱԱԾ-ն՝ Սեդրակ Քոչարյանի վերաբեյալ քրեական գործի մասին 19/02/2019 11:44 Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Փաստաբան 19/02/2019 11:33 ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա 19/02/2019 11:21 Հարավային Կորեայում հրդեհի հետևանքով ավելի քան 70 մարդ է տուժել 19/02/2019 11:14 Նման բան գոյություն չունի. Վախթանգ Միրումյանը Ֆինանսների նախարար դառնալու առաջարկ չի ստացել 19/02/2019 11:05 Չինաստանում զբոսաշրջիկներով կամուրջ է փլուզվել 19/02/2019 10:54 Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է հարսանիքի մասնակցող մարդկանց խմբի մեջ, մահացել է 13 մարդ 19/02/2019 10:48 Արամ Ա կաթողիկոսը Հայաստանում է 19/02/2019 10:45 Մահացել է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը 19/02/2019 10:38 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 19/02/2019 10:31 «Արմենիա» ԲԿ-ից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է 19/02/2019 10:20 Կանադահայ բարերարին Հայաստանում «քցելու» մեխանիզմը. Դատական ոդիսականը հասել է Վերաքննիչ դատարան 19/02/2019 10:13 Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա 19/02/2019 10:00 «Փաստ». Գաղափարը դիտավորյալ է հրապարակ նետվում ՀԱԿ–ի «ձեռքով» 19/02/2019 09:56 «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական 19/02/2019 09:54 «Ժողովուրդ». Դատավորը դիմել է ՍԴ՝ վիճարկելով համաներում հայտարարելու օրենքի սահմանադրականությունը 19/02/2019 09:52 «Հրապարակ». Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունը» 19/02/2019 09:50 «Ժամանակ». Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել 19/02/2019 09:48 «Հրապարակ». Թեժ պայքար՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար 19/02/2019 09:44 «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը՝ կրճատումների սպասելիքով շունչները պահած 19/02/2019 09:39 «Ժամանակ». Կարեն Կարապետյանը Ծառուկյանի խնամու դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք 19/02/2019 09:34 «Իրատես». Երբևէ «բացվելու» են Սիրիա զորք ուղարկելու որոշման էջերը, ինչպես նորերն են բացում նախկին էջերը 19/02/2019 09:30 Երևանում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա 18/02/2019 19:39 Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել 18/02/2019 19:28 Արամ Ա. կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով է պարգևատրել Տիգրան Մանսուրյանին 18/02/2019 19:19 Երևանը շուրջ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում 18/02/2019 19:10 Բժշկական կենտրոնից կատարված գողությունը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել երկու անձի 18/02/2019 19:08 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին 18/02/2019 19:00 Որքան էլ անվանափոխես, դարձնես քրստոնեությանը մոտ, միևնույն է՝ քրիստոնեական չի դառնա, և Աստված իր հաճությունը չի տա. Սիլվի Բարկովա 18/02/2019 18:51 Ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամներն այցելել են սահմանապահ ոստիկաններին (Լուսանկարներ) 18/02/2019 18:48 Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է՝ քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի: 18/02/2019 18:40 Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը հետաձգվեց. Գրիգորյանին ժամանակ էր պետք 18/02/2019 18:38 Չկալովկա գյուղի 6 բնակիչ թունավորվել է շմոլ գազից 18/02/2019 18:24 Իրանում Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին մեղադրել են ահաբեկիչներին հովանավորելու համար 18/02/2019 18:13 Իմ նպատակն է վերակենդանացնել մեր գիտական ավանդույթները, Հայաստանը դարձնել գիտական կենտրոն. նախագահ Սարգսյանն այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան 18/02/2019 18:06 Հայաստանի որոշ ճանապարհներին բուք է

Տվյալ բաժնի վերջին նյութերը