Հաստատվեց I կամ II խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը

06/12/2018 13:42

Հաստատվեց I կամ II խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը


Կառավարության նիստում հաստատվեց պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը։

Որոշումը տարածվելու է հետևյալ շրջանակների վրա՝

․2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառայողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս։

․ 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառա¬յողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, կամ նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարա¬ծության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս։

. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, որոնք համապատասխանաբար կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն՝ 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա։

․ 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և այս կարգի 4-րդ կետում սահմանված` նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս:

Ըստ որոշման՝բնակարանային ապահովության իրավունքից չեն օգտվում այն անձինք, որոնք զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ` հինգ տարվա ընթացքում, օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանակությունը կամ զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառանգական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրավունքից:

Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները։

2) անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը։

3) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի հետ նույն հասցեում հաշվառված ծնողները, իսկ զոհված (մահացած) զինծառայողի ծնողները` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ վերջինիս հետ համատեղ հաշվառված լինելու հանգամանքից։

4) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Շահառուին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրվում է շահառուի կողմից նման ցանկություն հայտնելու և Պաշտպանության նախարարության տնօրինման ներքո շահառուի բնակարանային պայմանները բավարարող համապատասխան բնակարան լինելու դեպքում: 

Շահառուների բնակարանային ապահովումն իրականացվում է հետեւյալ հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով`

1) զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ։
2) 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ։
3) 2-րդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:22 «Ադեկվադ»-ի անդամների նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. Ոստիկանություն Այսօր, 20:11 Տեղի է ունեցել թղթե ինքնաթիռների առաջնություն (Տեսանյութ) Այսօր, 20:04 Հայտնի են աշխատավարձերի ամենաբարձր մակարդակ ունցող քաղաքները Այսօր, 19:54 Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահ դառնա Ջոզեֆ Բայդենը. Թրամփ Այսօր, 19:44 Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին Այսօր, 19:38 Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Այսօր, 19:24 Պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս Այսօր, 19:18 Վենեսուելան 130 մլրդ դոլար է կորցրել ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Այսօր, 19:03 Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ ԱՄՆ կատարած այցն այս պահի դրությամբ անբովանդակ է. Քաղաքագետ Այսօր, 18:58 Իմ մասին ստահոդ տեղեկությունները տարածում է «Վանոյի Արտակը», որի կալանքի հարցերը ես եմ բավարարել. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Այսօր, 18:53 Աբխազիայի նախագահն ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը զավթելու փորձի մեջ Այսօր, 18:46 Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնել դատարաններն արգելափակելու Փաշինյանի կոչի վերաբերյալ Այսօր, 18:37 Ավստրիայի ազատության կուսակցությունը պատրաստ է անվստահության քվե հայտնել Կուրցին Այսօր, 18:31 Սատկած առնետի հոտ է գալիս. Վահե Գրիգորյանը դատավորի աշխատակազմից տեղեկացել է, որ կասեցված քրգործն ուղարկվել է ՍԴ Այսօր, 18:20 Քրդական գերեզմանները սեփականաշնորհել է ու քանդել. կենդանապաշտպանները շարունակում են մեղադրել Կենդանաբանական այգու տնօրենին, իսկ «Ջամբո»-ի սեփականատերը տնօրենի իր թեկնածուն ունի Այսօր, 17:55 Սպանության փորձ` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Այսօր, 17:40 Մեքսիկայում հրաձգության հետևանքով 10 մարդ է սպանվել Այսօր, 17:28 30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում (Լուսանկարներ) Այսօր, 17:11 Վանաձորի և Սպիտակի որոշ հատվածներում գազամատակարարումը կդադարեցվի Այսօր, 16:56 Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին Այսօր, 16:40 Տեղումները կշարունակվեն Այսօր, 16:21 Վեթինգը դատավորին թիրախավորելու համար չէ. Արդարադատության նախարար (Տեսանյութ) Այսօր, 16:09 Այս պահին օրակարգում չկա արտահերթ նիստ. փաստաթղթերն ամբողջությամբ հետ են վերադարձվել. Աննա Կարապետյան Այսօր, 15:55 Չի բացառվում, որ կլինեն հեռացող դատավորներ. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ) Այսօր, 15:41 Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան Այսօր, 15:33 Պետք է խոստովանեմ՝ շատ եմ ցավում. Հենրիխ Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Այսօր, 15:31 Վազգեն Մանուկյանը վտանգավոր է համարում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Այսօր, 15:23 Եթե ժողովրդին տեր չկանգնեք՝ դուք էլ սրանց օրին կընկնեք. Բողոքող քաղաքացին՝ վարչապետի խոսնակին (Տեսանյութ) Այսօր, 15:20 Դատախազությունը ստուգումներ է անցկացրել «Գորիս» ՔԿՀ-ում Այսօր, 15:08 Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Այսօր, 14:52 Չպետք է կրկնենք 25-30 տարի առաջվա սխալները, երբ մեր ձեռքերով կործանեցինք արդյունաբերությունը և հետ գլորվեցինք դեպի քարե դար. Երկրաբանը՝ Ամուլսարի մասին Այսօր, 14:41 Հեծանիվներով մրցարշավ՝ երեխաների մասնակցությամբ (Տեսանյութ) Այսօր, 14:27 ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել Փաշինյանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես ճնշում դատական համակարգի վրա Այսօր, 14:20 Վեթթինգը պետք էր անել մեկ տարի առաջ. Մանե Թանդիլյան Այսօր, 14:09 Քաշքշուկ չի եղել. Արթուր Իսպիրյանը՝ «Կասկադում» միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 14:05 «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ Այսօր, 13:56 Վաղը մի քանի ժամով կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը Այսօր, 13:48 Ինձագին կարիերան կարող է «Յուվենթուսում» շարունակել Այսօր, 13:40 Հյուրանոցից հափշտակություն կատարած տղամարդը որոնվում է (Տեսանյութ) Այսօր, 13:33 ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն Այսօր, 13:26 Եթե առկա է քաղաքական կամք, հնարավոր է որոշակի առաջընթաց գրանցել հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերում. ԱԳՆ Այսօր, 13:25 ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն. հետևանքների պատասխանատվության հասցեատերը իշխանություններն են Այսօր, 13:23 Արայիկ Հարութունյանի համար տարօրինակ է, որ ՀՊՏՀ ռեկտորը ներկա չէր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովին Այսօր, 13:16 Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով Այսօր, 13:08 Հայաստանը պայքարել է իր անկախության գոյատևման համար և հարգում է այդ պայքարում իր հերոսներին. ԱԳՆ Այսօր, 13:06 ԱՄՆ-ում ծովային հետևակի ինքնաթիռ է կործանվել Այսօր, 13:00 Արմավիրի մարզի 71-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ «կանեփ» աճեցնելու համար Այսօր, 12:55 Ադրբեջանի դասախոսությունների կարիքը չունենք. ԱԳՆ խոսնակ Այսօր, 12:46 Նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է. Աննա Նաղդալյան Այսօր, 12:41 «Շենգավիթ» բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել Այսօր, 12:33 Եթե որևէ մեկը կասկածում է, որ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, ուղղակի փարատեք ձեր կասակածները. Վահագն Խաչատրյան Այսօր, 12:29 Ահաբեկիչները հարձակումների համար մտադիր են օգտագործել գրոհայինների երեխաներին Այսօր, 12:22 Հենրիխ Մխիթարյանին անվտանգության երաշխիքներ չտրամադրելու հարցը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առջև. ԱԳՆ խոսնակ Այսօր, 12:19 Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ Այսօր, 12:12 Մենք միշտ առաջ ենք տանելու մեր սկզբունքային դիրքորոշումները. ԱԳՆ խոսնակ Այսօր, 12:05 ՔԿՀ-ն հաստատում է. Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում Այսօր, 11:57 «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա անպատժելիությունն արդարացնող ելք. Աննա Նաղդալյան Այսօր, 11:55 Մրցավարները թույլ են տվել կոպտագույն սխալներ. «Փյունիկ» ակումբը վրդովված է Այսօր, 11:49 Հայաստանում գնաճը ցածր է և կառավարելի. Ներսես Երիցյան Այսօր, 11:38 Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Այսօր, 11:27 ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջանային այց կկատարեն. ԱԳՆ խոսնակ Այսօր, 11:24 ԱԺ-ում արտահերթ նիստ կկայանա Այսօր, 11:18 ԱՄՆ-ն թույլ է տվել Huawei-ին ժամանակավորապես գործունեությունը վերականգնել Այսօր, 11:11 Մադուրոն խոստացել է, որ իր ամբողջ կյանքը նվիրաբերելու է վենեսուելացի ժողովրդին Այսօր, 11:04 Ենթադրություն ենք արել, որ տարվա երկրորդ կեսից ծրագիրը կշարունակվի. ԿԲ փոխնախագահը՝ «Ամուլսարի» մասին Այսօր, 11:01 Հունիսի 4-ին ՀՀ արտգործնախարարը կայցելի Նիկոսիա. ԱԳՆ խոսնակ Այսօր, 10:56 Մոտ 400 օրենսդիր Թրամփին կոչ է արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ Այսօր, 10:48 Ոստիկանները, որոնց վիրավորել էր Վարդգես Գասպարին, չեն դիմել դատարան Այսօր, 10:39 Արթուր Իսպիրյանին քաշքշելու միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է. Ոստիկանություն Այսօր, 10:30 2019-ի տնտեսական աճը կկազմի 4.6-6.1 տոկոս. ԿԲ փոխնախագահ Այսօր, 10:21 2019-ի ապրիլին գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9 %-ով. Կադաստրի կոմիտե Այսօր, 10:12 «168 Ժամ». Ղարաբաղը զգում է, որ իր մեջքի ետևում ինչ-որ բան է կատարվում. Տարասով Այսօր, 10:06 «Փաստ». Իշխանությունները շարունակում են անել կոչեր, հետո մտածել դրանց իմաստի ու հետևանքների մասին Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Պարզվում է` նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել Այսօր, 09:58 «Հրապարակ». «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս» Այսօր, 09:53 «Ժամանակ». Դատավոր Վահե Խալաթյանը հույս ունի, որ իր սխրանքը կգնահատվի հավուր պատշաճի Այսօր, 09:52 «Փաստ». Փաշինյանն ի սկզբանե նախատեսած իր ելույթի տեքստը մեծամասամբ փոխել է և ներկայացրել լրիվ ուրիշ տարբերակ Այսօր, 09:49 «Իրատես». Իրավական հետևանքները կարող են ցավոտ լինել, բայց Փաշինյանին պետք էր աղմուկ, և նա դա ապահովեց Այսօր, 09:47 «Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձևով Այսօր, 09:35 «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից Այսօր, 09:06 Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ANCA-ի և AAA-ի ղեկավարության հետ Այսօր, 09:02 Անվտանգության խորհրդի քարտուղար ԱՄՆ-ում հանդիպել է հայ փորձագիտական հանրության հետ 20/05/2019 21:30 Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Մարտի 1-ի գործով 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին 20/05/2019 21:22 Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ 20/05/2019 20:35 Գլադիատորի երազը՝ Կոլիզեյի ստորգետնյա սենյակներում (Տեսանյութ) 20/05/2019 20:22 Էկվադորն ԱՄՆ-ին է հանձնել Ասանժի իրերն ու փաստաթղթերը 20/05/2019 20:10 Huawei-ում մեկնաբանել են Google-ի հետ կապված իրավիճակը 20/05/2019 20:02 Անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման բազմաթիվ ռիսկեր կան. ԲՀԿ պատգամավոր 20/05/2019 19:54 Աֆղանստանում իրանական միակ բանկը զրկվել է արտոնագրից 20/05/2019 19:46 Սա տհաճ է և մեր պետականության համար շատ վտանգավոր. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարվածության մասին (Տեսանյութ) 20/05/2019 19:37 Այսուհետ ժողովրդի անունից չխոսե՛ք. Քաղաքագետը՝ Փաշինյանին 20/05/2019 19:23 Համոզված ենք, որ կհասնենք մեր հռչակած նպատակներին. Նիկոլ Փաշինյան 20/05/2019 19:08 Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյանը՝ ՀՀ և Արցախի իշխանությունների հարաբերությունների մասին 20/05/2019 18:57 Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ 20/05/2019 18:47 Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) 20/05/2019 18:38 Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան 20/05/2019 18:36 ԼՀԿ ստորագրահավաքին չենք միանալու. կային դրվագներ, որոնց ձևակերպումներն ընդունելի չէին. Լիլիթ Մակունց (Տեսանյութ) 20/05/2019 18:30 Վարչապետն «Ամունդի»-ի փոխտնօրենի հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը