Կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

06/12/2018 16:49

Կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին:

«Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների: Կարծում եմ` սա է հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, և այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաև սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ:

«Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այդպիսով հստակ քայլեր կանենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին: Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանով դուք ևս քաջալերված եք», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Ի պատասխան տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ նշել են, որ մեծապես ոգևորված են հայրենիքում տեղի ունեցող գործընթացներով և պատրաստվում են վերադառնալ Հայաստան, այդ թվում` ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Այդ համատեքստում նրանք ներկայացրել են Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում:

«Դա ԵԱՏՄ-ում քննարկվող ամենակարևոր հարցերից է: Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի` թվային համակարգի ներդրման միջոցով», - ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով:

Հանդիպման ընթացքում ներկաների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին:

«Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում: Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում: Ինչո՞ւ է ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել, որովհետև մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը ևս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով և նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց: Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը: Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, և այդ խնդիրը կա: Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երևույթներն են: Համոզված եղեք` դրանք ևս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, և ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանութան ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը: «Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Կարծում եմ` դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաև մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում», - նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով արդարադատութան ոլորտի խնդիրների մասին, ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները կառավարութան օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, որովհետև այն ձևավորվել է բոլորին հայտնի միջավայրում և պայմաններում: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն սկսել է և առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ կապված խայտառակ դատավճիռների հրապարակումը, որոնք ի ցույց կդնեն Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը: Մենք պետք է իրական երաշխիքներ ստեղծենք դատարանների անկախ գործունեության համար: Այսօր ՀՀ քննչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ են առավել քան երբևէ, եթե նկատի ունենք ավանդական ազդեցության միջոցները կառավարությունից դեպի դատական համակարգ: Բայց ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, և ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնեք: Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ, աշխարհում կա այդպիսի պրակտիկա: Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է, չպետք է թույլ տանք, որ որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների ճանապարհը փակի: Ուստի չպետք է վախենանք գնալ հեղափոխական լուծումների, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա առավել նպաստավոր»,- շեշտել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն և հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: «Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս և բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ: Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/02/2019 17:04 Մենք Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին 23/02/2019 16:00 Twitter-ի համահիմնադիր Էվան Ուիլյամսը լքում է տնօրենների խորհուրդը 23/02/2019 15:44 Ձյան հետ խաղացող պանդայի մասնակցությամբ տեսանյութը համացանցի հիթ է դարձել (Տեսանյութ) 23/02/2019 15:28 Պրիմորսկի երկրամասում վագրը հարձակվել է մարդու վրա 23/02/2019 15:11 Թրամփին Վիետնամում հսկելու է ավելի քան 200 գաղտնի գործակալ 23/02/2019 14:54 Եթե իրադարձությունները փոխվել են, չի նշանակում պիտի քոքից ամեն ինչը փոխել. քաղաքացին օրհներգը փոխելու առաջաջկի մասին (Տեսանյութ) 23/02/2019 14:40 Չիմացության հետևանք է. օրհներգը կարելի է կատարելագործել, ոչ թե փոխել. Լևոն Շիրինյան 23/02/2019 14:33 Յամալոյի ճաշարանում հրդեհի ժամանակ մարդիկ են մահացել 23/02/2019 14:24 Հարկադիր մորթի հետևանքով վերացված գլխաքնակաները վերականգնելու համար տարիներ են պետք գալու. Բերբերյան 23/02/2019 14:15 Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին 23/02/2019 14:05 Գվատեմալայում նախագահի կնոջ դեմ հետաքննություն են սկսել 23/02/2019 13:57 Մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի են բերվել ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները 23/02/2019 13:45 Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց 23/02/2019 13:30 Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով 23/02/2019 13:19 Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին 23/02/2019 13:06 Նիգերիայում ընտրությունների օրը մի քանի պայթյուն է որոտացել 23/02/2019 12:54 ԱՄՆ ռազմական ինքնաթիռը ՌԴ տարածքում դիտարկում է անցկացրել 23/02/2019 12:41 Այսօր մենք մեզ զգում ենք ավելի շատ լքված, ցանկություն կա վաճառել ամեն ինչ ու հեռանալ Հայաստանից. հանգստյան տան սեփականատերը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 23/02/2019 12:31 Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ 23/02/2019 12:24 Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը կժամանի Երևան հաջորդ շաբաթ 23/02/2019 12:12 Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ 23/02/2019 11:59 Թրամփը ներկայացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածուին 23/02/2019 11:47 Իտալիայի առաջնություն. «Միլանը» ջախջախել է «Էմպոլիին» 23/02/2019 11:34 Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունն է՝ քաղաքացին պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը. Փաշինյան (Տեսանյութ) 23/02/2019 11:20 Վենեսուելայի և Բրազիլիայի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել կան զոհեր 23/02/2019 11:08 «Մարդասիրական քայլ դրսևորենք». Նաիրա Զոհրաբյանը դիմել է Արտակ Զեյնալյանին 23/02/2019 10:59 ԱՄՆ-ում անսպասելի մահացել է Բրոդի Սթիվենսը 23/02/2019 10:47 Հայերը շատ մեծ դեր են ունեցել ռուսական զինված ուժերի կազմավորման գործում. Կոպիրկին (Տեսանյութ) 23/02/2019 10:36 Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է 23/02/2019 10:27 Գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով 23/02/2019 10:19 «Հրապարակ». Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն. Արսեն Թորոսյան 23/02/2019 10:16 «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը 23/02/2019 10:12 «Հրապարակ». Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես. Մարուքյան 23/02/2019 10:08 «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով է իրականացրել 23/02/2019 10:04 «Փաստ». ՀՀԿ–ն հստակեցնում է «ճանապարհային քարտեզը» 23/02/2019 09:59 «Հրապարակ». Մասիսի աղբահանությունը կիրականացնի «Զիբիլի Գոռ»-ի հոր ընկերությունը 23/02/2019 09:54 «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականացնող օրենքի ընդունմանը 23/02/2019 09:50 «Ժողովուրդ». Վանեցյանը՝ Կոստանյանի հետ աշխատելու մասին. Ես ուրախ կլինեմ երբևէ նրա հետ աշխատել 23/02/2019 09:35 Կիևյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը 22/02/2019 19:30 Գոդինը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող 22/02/2019 19:18 Նպատակս էր ներկայացնել մեր չեմպիոններին ոչ թե իրենց նվաճումներով, այլ՝ որպես մարդ. Յուրի Ալեքսանյանի նոր գիրքն արդեն հասանելի է. տեսանյութ 22/02/2019 19:17 «Մենք չենք պարտվելու». Վարչապետը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին 22/02/2019 19:05 Լսեք, հերիք է օրհներգ քննարկեք, բավական է, թեման փակված եմ համարում. Ալեն Սիմոնյան 22/02/2019 19:00 Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ 22/02/2019 18:55 Լուկաշենկո. Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ 22/02/2019 18:47 Այս տարվա հուլիսից խանութներին կարգելեն անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել 22/02/2019 18:41 Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ 22/02/2019 18:35 «Շախմատ» առարկայի ճակատագիրը քննարկվել է կրթության նախարարությունում 22/02/2019 18:29 Չինաստանը Վենեսուելային 10 տարում 62 միլիարդ դոլարի վարկ է տվել 22/02/2019 18:07 Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն. Նախարար 22/02/2019 18:01 «Հանուն Ռուսաստանի ամրապնդման» 5 ուղտ են այրել 22/02/2019 17:49 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը 22/02/2019 17:45 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է 22/02/2019 17:42 Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից 22/02/2019 17:40 «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենն այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին 22/02/2019 17:33 Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 22/02/2019 17:29 19 տարի սայլակին գամված Արտաշեսը ոտքի է կանգնել. Արմեն Մուրադյան (Տեսանյութ) 22/02/2019 17:14 Ավստրիայում անօրինական ֆինանսական գործարքների համար 30 անձի դեմ քրեական գործ է հարուցնել 22/02/2019 17:07 Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան 22/02/2019 17:00 Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել է աշխարհի ամենամեծ ջինսը 22/02/2019 16:54 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ (տեսանյութ) 22/02/2019 16:48 Բոլորովին դրա ժամանակը չէ, որովհետև մենք պատրաստ չենք այդ փոփոխությունները կատարելուն. մշակութաբանը՝ օրհներգի փոփոխության մասին 22/02/2019 16:40 Ֆրանսիական Societe Generale բանկը զանգվածային կրճատումներ է նախապատրաստում 22/02/2019 16:33 ԱՄՆ մասնագետները իրենց աջակցությունն են առաջարկել Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարին 22/02/2019 16:30 Հարուստներին ունեզրկելու գործընթացում գլոբալ առումով ռիսկեր կան. Արտակ Մանուկյան 22/02/2019 16:23 Թուրքիայում զինվորականների ձերբակալությունները շարունակվում են 22/02/2019 16:16 Աղվերանում ձնահյուսի տակ մնացած ֆրանսիացին մահացել է 22/02/2019 16:13 Վենեսուելայում անհայտ անձինք գրոհել են խորհրդարանականների տեղափոխող ավտոբուսը 22/02/2019 16:07 Ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյան (Տեսանյութ) 22/02/2019 16:02 Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան 22/02/2019 15:59 Աշտարակում թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի տունը 22/02/2019 15:48 Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 22/02/2019 15:40 39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ հարևանուհու ոսկյա զարդերը գողանալու համար 22/02/2019 15:35 Չինաստանը 2018 թվականի ենթարկվել է ամենամեծ թվով կիբերհարձակումների 22/02/2019 15:30 Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային 22/02/2019 15:22 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ 22/02/2019 15:10 Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի 22/02/2019 14:58 Մահացել է լրագրող Անդրեյ Պոպովը 22/02/2019 14:45 Ջուլիան Ասանժը նոր անձնագիր է ստացել 22/02/2019 14:39 Կոտայքում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնելու համար դեպքի վայր է մեկնել ՊՆ ուղղաթիռ 22/02/2019 14:31 Որևէ երկիր իրավունք չունի ո՛չ թելադրել, ո՛չ պարտադրել մեզ. իրանագետը՝ վարչապետի իրանյան այցի մասին 22/02/2019 14:28 13 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութը պահել են ելակում 22/02/2019 14:16 «Ռեալը» Մոդրիչի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները 22/02/2019 14:14 Ucom-ի և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ղեկավարները մասնակցեցին «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկմանը 22/02/2019 14:04 Համաներումը լավագույն ինստիտուտը չէ. Արտակ Զեյնալյան 22/02/2019 14:03 Լին Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան 22/02/2019 13:59 Սկանդալային Մառա Բաղդասարյանը մեքենայի կայանման համար պարտքեր է կուտակել 22/02/2019 13:54 Չարագուշակություններ անել չեմ ուզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Աշոտյան 22/02/2019 13:49 ԱՄՆ-ն Սիրիայում կթողնի «խաղաղապահ զորակազմ» 22/02/2019 13:43 Իրանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, սակայն արդյոք Ռուսաստանը ցանկանում է, որ այն կարգավորվի. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ 22/02/2019 13:38 Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին 22/02/2019 13:36 Ֆրանսիացի լեռնագնացը Կոտայքի լեռներում մնացել է ձյան զանգվածի տակ 22/02/2019 13:30 Էջմիածնի քաղաքապետը դատարանում անձամբ կպաշտպանի իր իրավունքները 22/02/2019 13:24 2015-ի ՔՊ հիմնարար փաստաթղթում գրված է՝ 25 տարուց պետք է ՀՀ բնակչության թիվը կրկնապատկվի. սա Սերժ Սարգսյանին գերազանցել է. Կիրո Մանոյան 22/02/2019 13:19 ՄԻԵԴ ներկայացված դիմումները չեն ընկալվում որպես թշնամական ակցիա Հայաստանի նկատմամբ. Արդարադատության նախարար 22/02/2019 13:15 Կառավարության ծրագրում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցին վերաբերող ինստիտուցիոնալ լուծում չկա. Վարդան Մարաշլյան 22/02/2019 13:08 Լոռու մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում. Դատախազությունը փաստեր է ներկայացրել 22/02/2019 13:07 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի սանրվածքը մեծ պահանջարկ է վայելում Վիետնամում (Տեսանյութ) 22/02/2019 13:00 Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարել 22/02/2019 12:51 Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը