Հավասարակշռությու՞ն, թե՞ մեկ անձի խորհրդարան. Հարցազրույց Վիգեն Սարգսյանի հետ

06/12/2018 14:39

Հավասարակշռությու՞ն, թե՞ մեկ անձի խորհրդարան. Հարցազրույց Վիգեն Սարգսյանի հետ


Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի գնահատմամբ՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջին համարների մասնակցությամբ բանավեճը կարևոր մշակույթ էր, դրանով լավ ավանդույթ դրվեց և այն պետք է օրենսդրորեն ամրագրել։ Aysor.am-ի հարցազրույցը Վիգեն Սարգսյանի հետ հեռուստաբանավեճի, քարոզարշավի և մի շարք այլ հարցերի շուրջ է։

- Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ ենք ասել, որ հեռուստաբանավեճը կայացավ:

- Շատ կարևոր էր, որ բոլոր ուժերի առաջին համարները ներկա էին: Դա կարևոր մշակույթ է: Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանական անցյալ ընտրություններին Հանրապետական կուսակցությունը նույն նախաձեռնությամբ էր հանդես եկել, և ցավոք, մեկ-երկու առաջին համարների բացակայության հետևանքով մնացածներն էլ որոշեցին, որ իրենք էլ չեն մասնակցելու: Դա, իհարկե, սխալ էր: Երեկ լավ ավանդույթ դրվեց, վստահ եմ, որ դա նաև պետք է օրենսդրորեն ամրագրել: Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ ափսոս էր, որ մենք հնարավորություն չունեցանք առանձին բանավիճելու, թեև պարոն Փաշինյանի ողջ քարոզարշավը կառուցված էր Հանրապետական կուսակցության քննադատության վրա, ընդ որում ինչպես մենք ցույց տվեցինք այս օրերին` ստերի ճանապարհով: Դա տանում է ընտրությունները դեպի անցյալի խնդիրներ, ոչ թե ապագայի, իսկ ընտրողը պետք է ընտրի ապագային նայելով: Կարծում եմ, որ եթե մենք առանձին բանավիճելու հնարավորություն ունենայինք, երեկվա բանավեճում շատ ավելի հնարավորություն կլիներ այլ թեկնածուների համար ևս կարծիք արտահայտել: Այս կերպ, փաստորեն, պարզ է, որ ընտրապայքարում երկու ֆավորիտներն ավելի շատ ուշադրությունն իրենց վրա վերցրեցին:

- Իսկ բովանդակայի՞ն առումով:

- Կային հարցեր, որոնց բավականին խորքային անդրադարձ կարողացանք ունենալ, որոշ հարցեր ավելի ձևական բնույթ էին կրում։ Բանավեճին մասնակցում էին նաև ուժեր, որոնք ոչ թե իրենց ծրագրերը ներկայացնելու համար էին այնտեղ, այլ «սևերին» ավելի «սևացնելու»: Դա, իհարկե, չհաջողվեց իրենց, բայց երևույթը կարծում եմ, օգուտ չէր բերում ու նմանվում է ատելության քարոզի։

- Բանավեճը գնահատելիս մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, թե կուսակցությունների առաջին դեմքերի կողմից կային տրված հարցեր, որոնք անիմաստ էին: Դուք և՞ս այդ կարծիքին եք:

- Ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ գործընկերների հարցերը գնահատել, որովհետև իրենցից գրեթե բոլորը ճանապարհ անցած քաղաքական գործիչներ են. եթե որևէ հարց տվել են, երևի թե դրա տակ տեսել են որոշակի քաղաքական իմաստ: Քաղտեխնոլոգներն իրավունք ունեն նման գնահատականներ տալու, քաղաքական գործիչներն այս պարագայում` ոչ:

- Երեք ժամից ավելի տևած բանավեճում կարողացա՞ք ասել այն, ինչ ցանկանում էիք:

- Իհարկե՛ ոչ: Երեքուկես ժամը 210 րոպե է, և հաշվի առնելով 11 մասնակցին ու հաղորդավարների հարցերն ու ընդհատումները, յուրաքանչյուրիս համար ստացվեց 15 րոպե: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում բանավեճային ձևաչափով 11 մասնակցից շատ բան սպասել դժվար է: Բանավեճերը փոքր ֆորմատով միշտ ավելի շահեկան են հասարակության ու քաղաքական ուժերի համար: Կարծում եմ, որ հանրային հեռուստաընկերությունն այդ առումով բավական լավ կազմակերպեց փոքր ֆորմատով` 3-4 ուժերից բաղկացած բանավեճերը:

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ կանխատեսումներ ունեք, մոտավորապես քանի՞ տոկոս կկարողանա հավաքել Հանրապետական կուսակցությունը և Ազգային ժողովում ո՞ր տեղը կզբաղեցնի:

- Ես վաղուց սովորել եմ ընտրությունների վերաբերյալ մեկ կանխատեսում անել. եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա ուշ գիշերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական, իսկ առավոտյան արդեն` ամփոփ տվյալները: Այլ կանխատեսումներ սովորաբար չեմ անում: Ամեն ինչ որոշվելու է քաղաքացիների քվեով ու բոլորին կոչ եմ անում կատարել իրենց քաղաքացիական պարտքը` առանց վախենալու ու լավ ծանրութեթև անելով։

- Երկրորդ ուժը լինելու կանխատեսումներն էլ չկա՞ն:

- Առհասարակ որևէ բան չեմ ուզում դրա մասին ասել: Ես ուղղակի գիտեմ, որ Հայաստանում բազմաթիվ մտահոգ մարդիկ կան ամենատարբեր խնդիրներով, և երեկվա բանավեճը նրանց ևս մեկ անգամ պետք է հուշի, որ միակ ուժը, որը պայքարելու է այս խորհրդարանում իրենց ձայնը լսելի դարձնելու համար, միակ ուժը, որն ունի մարդկային ռեսուրս, գիտելիք, փորձ, թիմ, որը կարող է այդ աշխատանքն արդյունավետ դարձնել, միակ ուժը, որը երեկ բաց քննադատում էր այս ընթացքում վարչապետ Փաշինյանի կառավարության ստեղծած խնդիրները, թիմային աշխատանքի պակասը, ընդ որում, քննադատում էր թվերով ու փաստերով, քննադատում էր կոնկրետ երևույթներով, որոնք մեր անվտանգությանը որևէ բան չեն ավելացնում, դա Հանրապետականն էր:

Մենք չենք ընտրում խորհրդարան, ուժ կամ հակակշիռ մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա համար, որ ասենք, թե ժամանակ տանք, կաշխատեն: Ցավոք, պարոն Փաշինյանն այնքան արագացրեց այս գործընթացը, որ մարդիկ կողմնորոշվելու քիչ ժամանակ ունեն և ընտրում են խորհրդարան հինգ տարով: Այս հինգ տարիների համար պետք է հասկանալ՝ մենք ունենալո՞ւ ենք հավասարակշռություն, թե՞ ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Ես բանավեճում էլ ասացի, եթե պարոն Փաշինյանն իր ողջ ցուցակի 150 համարը փոխարինի այլ 150 հոգով, իր ցուցակի հավաքած տոկոսը դրանից չի տատանվի: Ինքը չի էլ թաքցնում և իր ռեյտինգային թեկնածուներին գցում է երկրորդ պլան, ասելով, թե ինչ կարիք կա իրենց ձայն տալ, դատարկ թերթիկը վերցրեք, գցեք քվեատուփը, ինձ ձայն տվեք որպես ապագա վարչապետ: Ինչի՞ համար է նա այդ անում, որպեսզի վաղը, մյուս օրն իր թիմին հավաքի ու ասի, որ բոլորդ միասին իմ չափ ձայն չեք հավաքել, ես միանձնյա որոշումներ եմ կայացնելու: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Հիմա կամ մենք ունենալու ենք գոնե հավասարակշռված մեկանձնյա խորհրդարան, որին հակակշռում է քաղաքական որոշակի ուժ ու ստիպում է իրեն ևս մոբիլիզացնել թիմ, խելացի մարդկանց, աշխացնել իրենց և այլն, կամ ունենալու ենք տիպիկ պոպուլիստական իրավիճակ, երբ լինելու է հիմնական մեկանձնյա ուժ, կողքից լինելու են գրպանային ընդդիմության ինչ-որ դրսևորումներ, որոնք երկիրը կարող են շատ վտանգավոր ուղղությամբ տանել:

- Քանի որ վաղն արդեն քարոզարշավի վերջին օրն է, խնդրում եմ գնահատեք նաև, թե ինչպե՞ս ընթացավ այն:

- Կարծում եմ, որ այն ի սկզբանե կրճատ ծրագրով քարոզարշավ էր: 12 օրում շատ դժվար է լիարժեք քարոզարշավ տանել, հատկապես Հայաստանի համար այսպիսի բախտորոշ ժամանակներում: Այս անգամ ավելի ակտիվ օգտագործվեցին սոցիալական ցանցերը, ինքս էլ որպես առաջին անգամ այդ ցանցերն ակտիվ քաղաքական նպատակներով օգտագործած մարդ պետք է ասեմ, որ այն մեծ օպերատիվություն ու ճկունություն է տալիս: Լրատվամիջոցները նույնպես շատ լավ աշխատեցին և բոլորը փորձում էին առավելագույնս լուսաբանել: Իհարկե, միգուցե կար որոշակի կոորդինացիայի պակաս, որոշ տեղերում կային կանխակալ մոտեցումներ, հատկապես որ այս ընտրությունները նաև առանձնացան նրանով, որ շատ էին լրագրողները տարբեր ցուցակներում և այսպես թե այնպես լրատվամիջոցներն ունեին իրենց կորպորատիվ շահերը: Կարծում եմ, որ այնուամենայնիվ, և' լրատվամիջոցները լավ աշխատեցին, և' սոցիալական ցանցերը լիարժեք օգտագործվեցին: Մենք նաև շատ աշխատեցինք ռեյտինգային թեկնածուներով տեղերում, շատ տեղերում  կուսակցության առաջին տասնյակի ներկայացուցիչներով գնացինք մեր ռեյտինգային թեկնածուների հետ: Արեցինք առավելագույնը` մեր դիրքորոշումները տեղ հասցնելու համար: Հուսանք, որ ընտրողը հասկանում է, թե ինչու է Հանրապետականը ներկայանում այս ընտրություններին և ինչ առաջարկով:

- Այսօր Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե ահազանգ է ստացել, որ երեկ Վանաձորի իր նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են: ՀՀԿ-ի կողմից նմանատիպ արձանագրուներ էլի են եղել։ Շա՞տ էին նմանատիպ դեպքերը:

- Շատ տհաճ դեպքեր կան քարոզարշավում, կա ուղիղ ճնշում թեկնածուների վրա, իրենց ընտանիքների անդամների, ընկերների վրա, անընդհատ լսում ենք, որ նման  գործընթացներ տեղի են ունենում: Կան պրիմիտիվ բաներ, օրինակ՝ Էջմիածնում ինչ-որ մի կազմակերպություն, որը վահանակների սեփականատերն է, որոշել էր, որ ինքը քաղաքական նախընտրություններ կարող է ունենալ, և մեկին տալ, մեկին`չտալ այդ վահանակը, չնայած, որ դա օրենքի կոպիտ խախտում էր: Կային տհաճ շատ երևույթներ. ինչպես ԺՀՄԻԳ-ն է նշում իր զեկույցում, ցավոք մեծ չափի էր հասել սոցցանցերում իրար հանդեպ վիրավորանքի, այլատյացության ծավալն ու դրսևորումները: Դա, իրոք, շատ մտահոգիչ է: Գռեհկացվել է քաղաքական դիսկուրսը և լեզվամտածողությունը, ինպես բանավեճում Փաշինյանը նշեց, բայց լեզվամտածողությունն, առաջին հերթին, պետք է գա երկրի ղեկավար կազմից և, տվյալ դեպքում, կարծում եմ, որ այդ լեզվամտածողոթյան հիմնական սերմանողը մայիսից այս կողմ եղել է Նիկոլ Փաշինյանը, որը ներմուծեց այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` ասֆալտին փռել, պատին ծեփել, վզից քաշել հանել: Այսպիսի ոչ պետքական մաչոիզմ, որը քաղաքական մշակույթին որևէ բան չի ավելացնում:

- Պարոն Սարգսյան, ԱԱԾ տնօրենի և վարչապետի խոսակցությունը գաղտնալսվել էր և այն հրապարակվեց համացանցում: Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է ազդեցություն կամ հետևանք ունենալ քվեարկության, ապա նաև` ընտրությունների արդյունքների վրա:

- Նախ, խիստ դատապարտում եմ այդ երևույթը։ Ապօրինի գաղտնալսում է կատարվել: Կարծում եմ, որ դա մտահոգվելու տեղիք է տալիս անձնական գաղտնիքի պահպանման մակարդակի հետ կապված: Եթե, փաստորեն, հնարավոր է գաղտնալսել երկրի ղեկավարի և անվտանգության ծառայության և հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսազանգերը, ուրեմն հասարակ քաղաքացին առհասարակ պաշտպանված չի, և ով գիտի, թե յուրաքանչյուր քաղաքացու վրա որքան կոմպրոմատ կա կուտակված: Անձնական գաղտնիքի պահպանման տեսակետից դա շատ վատ էր: Բայց մյուս կողմից, անկախ նրանից, թե որքանով տհաճ է երևույթը, տհաճ է նաև խոսակցության բովանդակությունը: Մի կողմից շատ տպավորված եմ ԱԱԾ տնօրենի համարձակ և հետևողական դիրքորոշմամբ, որտեղ նա, փաստորեն, կանխատեսում է կայացվող որոշման վտանգը և փորձում է վարչապետին հասցնել դրա հնարավոր հետևանքները, բայց մյուս կողմից, իհարկե, կան մտահոգիչ բաներ առ այն, որ փաստորեն, նախապես հայտնի է դատարանի վճռի էությունը:

Սրանք բաներ են, որոնք չեն կարող չազդել արդարադատության ընկալման վրա: Դրանք նաև ակնհայտորեն ազդում են տվյալ գործով կայացվող որոշումների նկատմամբ և՛ վստահության, և՛ հետագա հնարավոր իրավական հետևանքների տեսանկյունից: Քաղաքական մեծ խնդիր եմ տեսնում այստեղ. վարչապետի պաշտոնակատարը բազմիցս ասել է, որ որևէ միջամտություն երբևէ չի կարող լինել: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ինքը գիտի, որ դատավորը որոշում կայացնելուց առաջ զանգահարում, «ճշտվում» է, փորձում է դիրքորոշում ստանալ և որևէ կերպ դրան չի արձագանքում, չի ասում, որ դատավորին պետք է բացարկ հայտնել, միգուցե նաև հետապնդում սկսել նրա համար, որ ինքը ապօրինի գործողություն է անում: Երբեմն Փաշինյանն այնքան արագ է որոշում կայացնում, թե ով ինչ վարույթ պետք է հարուցի, մեկ-մեկ էլ շատ հանգիստ նայում է մի երևույթի, որը սկզբունքորեն իր քաղաքական հիմնական հայտարարություններին է վերաբերում:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը