Հավասարակշռությու՞ն, թե՞ մեկ անձի խորհրդարան. Հարցազրույց Վիգեն Սարգսյանի հետ

06/12/2018 14:39

Հավասարակշռությու՞ն, թե՞ մեկ անձի խորհրդարան. Հարցազրույց Վիգեն Սարգսյանի հետ


Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի գնահատմամբ՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջին համարների մասնակցությամբ բանավեճը կարևոր մշակույթ էր, դրանով լավ ավանդույթ դրվեց և այն պետք է օրենսդրորեն ամրագրել։ Aysor.am-ի հարցազրույցը Վիգեն Սարգսյանի հետ հեռուստաբանավեճի, քարոզարշավի և մի շարք այլ հարցերի շուրջ է։

- Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ ենք ասել, որ հեռուստաբանավեճը կայացավ:

- Շատ կարևոր էր, որ բոլոր ուժերի առաջին համարները ներկա էին: Դա կարևոր մշակույթ է: Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանական անցյալ ընտրություններին Հանրապետական կուսակցությունը նույն նախաձեռնությամբ էր հանդես եկել, և ցավոք, մեկ-երկու առաջին համարների բացակայության հետևանքով մնացածներն էլ որոշեցին, որ իրենք էլ չեն մասնակցելու: Դա, իհարկե, սխալ էր: Երեկ լավ ավանդույթ դրվեց, վստահ եմ, որ դա նաև պետք է օրենսդրորեն ամրագրել: Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ ափսոս էր, որ մենք հնարավորություն չունեցանք առանձին բանավիճելու, թեև պարոն Փաշինյանի ողջ քարոզարշավը կառուցված էր Հանրապետական կուսակցության քննադատության վրա, ընդ որում ինչպես մենք ցույց տվեցինք այս օրերին` ստերի ճանապարհով: Դա տանում է ընտրությունները դեպի անցյալի խնդիրներ, ոչ թե ապագայի, իսկ ընտրողը պետք է ընտրի ապագային նայելով: Կարծում եմ, որ եթե մենք առանձին բանավիճելու հնարավորություն ունենայինք, երեկվա բանավեճում շատ ավելի հնարավորություն կլիներ այլ թեկնածուների համար ևս կարծիք արտահայտել: Այս կերպ, փաստորեն, պարզ է, որ ընտրապայքարում երկու ֆավորիտներն ավելի շատ ուշադրությունն իրենց վրա վերցրեցին:

- Իսկ բովանդակայի՞ն առումով:

- Կային հարցեր, որոնց բավականին խորքային անդրադարձ կարողացանք ունենալ, որոշ հարցեր ավելի ձևական բնույթ էին կրում։ Բանավեճին մասնակցում էին նաև ուժեր, որոնք ոչ թե իրենց ծրագրերը ներկայացնելու համար էին այնտեղ, այլ «սևերին» ավելի «սևացնելու»: Դա, իհարկե, չհաջողվեց իրենց, բայց երևույթը կարծում եմ, օգուտ չէր բերում ու նմանվում է ատելության քարոզի։

- Բանավեճը գնահատելիս մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, թե կուսակցությունների առաջին դեմքերի կողմից կային տրված հարցեր, որոնք անիմաստ էին: Դուք և՞ս այդ կարծիքին եք:

- Ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ գործընկերների հարցերը գնահատել, որովհետև իրենցից գրեթե բոլորը ճանապարհ անցած քաղաքական գործիչներ են. եթե որևէ հարց տվել են, երևի թե դրա տակ տեսել են որոշակի քաղաքական իմաստ: Քաղտեխնոլոգներն իրավունք ունեն նման գնահատականներ տալու, քաղաքական գործիչներն այս պարագայում` ոչ:

- Երեք ժամից ավելի տևած բանավեճում կարողացա՞ք ասել այն, ինչ ցանկանում էիք:

- Իհարկե՛ ոչ: Երեքուկես ժամը 210 րոպե է, և հաշվի առնելով 11 մասնակցին ու հաղորդավարների հարցերն ու ընդհատումները, յուրաքանչյուրիս համար ստացվեց 15 րոպե: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում բանավեճային ձևաչափով 11 մասնակցից շատ բան սպասել դժվար է: Բանավեճերը փոքր ֆորմատով միշտ ավելի շահեկան են հասարակության ու քաղաքական ուժերի համար: Կարծում եմ, որ հանրային հեռուստաընկերությունն այդ առումով բավական լավ կազմակերպեց փոքր ֆորմատով` 3-4 ուժերից բաղկացած բանավեճերը:

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ կանխատեսումներ ունեք, մոտավորապես քանի՞ տոկոս կկարողանա հավաքել Հանրապետական կուսակցությունը և Ազգային ժողովում ո՞ր տեղը կզբաղեցնի:

- Ես վաղուց սովորել եմ ընտրությունների վերաբերյալ մեկ կանխատեսում անել. եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա ուշ գիշերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական, իսկ առավոտյան արդեն` ամփոփ տվյալները: Այլ կանխատեսումներ սովորաբար չեմ անում: Ամեն ինչ որոշվելու է քաղաքացիների քվեով ու բոլորին կոչ եմ անում կատարել իրենց քաղաքացիական պարտքը` առանց վախենալու ու լավ ծանրութեթև անելով։

- Երկրորդ ուժը լինելու կանխատեսումներն էլ չկա՞ն:

- Առհասարակ որևէ բան չեմ ուզում դրա մասին ասել: Ես ուղղակի գիտեմ, որ Հայաստանում բազմաթիվ մտահոգ մարդիկ կան ամենատարբեր խնդիրներով, և երեկվա բանավեճը նրանց ևս մեկ անգամ պետք է հուշի, որ միակ ուժը, որը պայքարելու է այս խորհրդարանում իրենց ձայնը լսելի դարձնելու համար, միակ ուժը, որն ունի մարդկային ռեսուրս, գիտելիք, փորձ, թիմ, որը կարող է այդ աշխատանքն արդյունավետ դարձնել, միակ ուժը, որը երեկ բաց քննադատում էր այս ընթացքում վարչապետ Փաշինյանի կառավարության ստեղծած խնդիրները, թիմային աշխատանքի պակասը, ընդ որում, քննադատում էր թվերով ու փաստերով, քննադատում էր կոնկրետ երևույթներով, որոնք մեր անվտանգությանը որևէ բան չեն ավելացնում, դա Հանրապետականն էր:

Մենք չենք ընտրում խորհրդարան, ուժ կամ հակակշիռ մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա համար, որ ասենք, թե ժամանակ տանք, կաշխատեն: Ցավոք, պարոն Փաշինյանն այնքան արագացրեց այս գործընթացը, որ մարդիկ կողմնորոշվելու քիչ ժամանակ ունեն և ընտրում են խորհրդարան հինգ տարով: Այս հինգ տարիների համար պետք է հասկանալ՝ մենք ունենալո՞ւ ենք հավասարակշռություն, թե՞ ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Ես բանավեճում էլ ասացի, եթե պարոն Փաշինյանն իր ողջ ցուցակի 150 համարը փոխարինի այլ 150 հոգով, իր ցուցակի հավաքած տոկոսը դրանից չի տատանվի: Ինքը չի էլ թաքցնում և իր ռեյտինգային թեկնածուներին գցում է երկրորդ պլան, ասելով, թե ինչ կարիք կա իրենց ձայն տալ, դատարկ թերթիկը վերցրեք, գցեք քվեատուփը, ինձ ձայն տվեք որպես ապագա վարչապետ: Ինչի՞ համար է նա այդ անում, որպեսզի վաղը, մյուս օրն իր թիմին հավաքի ու ասի, որ բոլորդ միասին իմ չափ ձայն չեք հավաքել, ես միանձնյա որոշումներ եմ կայացնելու: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Հիմա կամ մենք ունենալու ենք գոնե հավասարակշռված մեկանձնյա խորհրդարան, որին հակակշռում է քաղաքական որոշակի ուժ ու ստիպում է իրեն ևս մոբիլիզացնել թիմ, խելացի մարդկանց, աշխացնել իրենց և այլն, կամ ունենալու ենք տիպիկ պոպուլիստական իրավիճակ, երբ լինելու է հիմնական մեկանձնյա ուժ, կողքից լինելու են գրպանային ընդդիմության ինչ-որ դրսևորումներ, որոնք երկիրը կարող են շատ վտանգավոր ուղղությամբ տանել:

- Քանի որ վաղն արդեն քարոզարշավի վերջին օրն է, խնդրում եմ գնահատեք նաև, թե ինչպե՞ս ընթացավ այն:

- Կարծում եմ, որ այն ի սկզբանե կրճատ ծրագրով քարոզարշավ էր: 12 օրում շատ դժվար է լիարժեք քարոզարշավ տանել, հատկապես Հայաստանի համար այսպիսի բախտորոշ ժամանակներում: Այս անգամ ավելի ակտիվ օգտագործվեցին սոցիալական ցանցերը, ինքս էլ որպես առաջին անգամ այդ ցանցերն ակտիվ քաղաքական նպատակներով օգտագործած մարդ պետք է ասեմ, որ այն մեծ օպերատիվություն ու ճկունություն է տալիս: Լրատվամիջոցները նույնպես շատ լավ աշխատեցին և բոլորը փորձում էին առավելագույնս լուսաբանել: Իհարկե, միգուցե կար որոշակի կոորդինացիայի պակաս, որոշ տեղերում կային կանխակալ մոտեցումներ, հատկապես որ այս ընտրությունները նաև առանձնացան նրանով, որ շատ էին լրագրողները տարբեր ցուցակներում և այսպես թե այնպես լրատվամիջոցներն ունեին իրենց կորպորատիվ շահերը: Կարծում եմ, որ այնուամենայնիվ, և' լրատվամիջոցները լավ աշխատեցին, և' սոցիալական ցանցերը լիարժեք օգտագործվեցին: Մենք նաև շատ աշխատեցինք ռեյտինգային թեկնածուներով տեղերում, շատ տեղերում  կուսակցության առաջին տասնյակի ներկայացուցիչներով գնացինք մեր ռեյտինգային թեկնածուների հետ: Արեցինք առավելագույնը` մեր դիրքորոշումները տեղ հասցնելու համար: Հուսանք, որ ընտրողը հասկանում է, թե ինչու է Հանրապետականը ներկայանում այս ընտրություններին և ինչ առաջարկով:

- Այսօր Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե ահազանգ է ստացել, որ երեկ Վանաձորի իր նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են: ՀՀԿ-ի կողմից նմանատիպ արձանագրուներ էլի են եղել։ Շա՞տ էին նմանատիպ դեպքերը:

- Շատ տհաճ դեպքեր կան քարոզարշավում, կա ուղիղ ճնշում թեկնածուների վրա, իրենց ընտանիքների անդամների, ընկերների վրա, անընդհատ լսում ենք, որ նման  գործընթացներ տեղի են ունենում: Կան պրիմիտիվ բաներ, օրինակ՝ Էջմիածնում ինչ-որ մի կազմակերպություն, որը վահանակների սեփականատերն է, որոշել էր, որ ինքը քաղաքական նախընտրություններ կարող է ունենալ, և մեկին տալ, մեկին`չտալ այդ վահանակը, չնայած, որ դա օրենքի կոպիտ խախտում էր: Կային տհաճ շատ երևույթներ. ինչպես ԺՀՄԻԳ-ն է նշում իր զեկույցում, ցավոք մեծ չափի էր հասել սոցցանցերում իրար հանդեպ վիրավորանքի, այլատյացության ծավալն ու դրսևորումները: Դա, իրոք, շատ մտահոգիչ է: Գռեհկացվել է քաղաքական դիսկուրսը և լեզվամտածողությունը, ինպես բանավեճում Փաշինյանը նշեց, բայց լեզվամտածողությունն, առաջին հերթին, պետք է գա երկրի ղեկավար կազմից և, տվյալ դեպքում, կարծում եմ, որ այդ լեզվամտածողոթյան հիմնական սերմանողը մայիսից այս կողմ եղել է Նիկոլ Փաշինյանը, որը ներմուծեց այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` ասֆալտին փռել, պատին ծեփել, վզից քաշել հանել: Այսպիսի ոչ պետքական մաչոիզմ, որը քաղաքական մշակույթին որևէ բան չի ավելացնում:

- Պարոն Սարգսյան, ԱԱԾ տնօրենի և վարչապետի խոսակցությունը գաղտնալսվել էր և այն հրապարակվեց համացանցում: Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է ազդեցություն կամ հետևանք ունենալ քվեարկության, ապա նաև` ընտրությունների արդյունքների վրա:

- Նախ, խիստ դատապարտում եմ այդ երևույթը։ Ապօրինի գաղտնալսում է կատարվել: Կարծում եմ, որ դա մտահոգվելու տեղիք է տալիս անձնական գաղտնիքի պահպանման մակարդակի հետ կապված: Եթե, փաստորեն, հնարավոր է գաղտնալսել երկրի ղեկավարի և անվտանգության ծառայության և հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսազանգերը, ուրեմն հասարակ քաղաքացին առհասարակ պաշտպանված չի, և ով գիտի, թե յուրաքանչյուր քաղաքացու վրա որքան կոմպրոմատ կա կուտակված: Անձնական գաղտնիքի պահպանման տեսակետից դա շատ վատ էր: Բայց մյուս կողմից, անկախ նրանից, թե որքանով տհաճ է երևույթը, տհաճ է նաև խոսակցության բովանդակությունը: Մի կողմից շատ տպավորված եմ ԱԱԾ տնօրենի համարձակ և հետևողական դիրքորոշմամբ, որտեղ նա, փաստորեն, կանխատեսում է կայացվող որոշման վտանգը և փորձում է վարչապետին հասցնել դրա հնարավոր հետևանքները, բայց մյուս կողմից, իհարկե, կան մտահոգիչ բաներ առ այն, որ փաստորեն, նախապես հայտնի է դատարանի վճռի էությունը:

Սրանք բաներ են, որոնք չեն կարող չազդել արդարադատության ընկալման վրա: Դրանք նաև ակնհայտորեն ազդում են տվյալ գործով կայացվող որոշումների նկատմամբ և՛ վստահության, և՛ հետագա հնարավոր իրավական հետևանքների տեսանկյունից: Քաղաքական մեծ խնդիր եմ տեսնում այստեղ. վարչապետի պաշտոնակատարը բազմիցս ասել է, որ որևէ միջամտություն երբևէ չի կարող լինել: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ինքը գիտի, որ դատավորը որոշում կայացնելուց առաջ զանգահարում, «ճշտվում» է, փորձում է դիրքորոշում ստանալ և որևէ կերպ դրան չի արձագանքում, չի ասում, որ դատավորին պետք է բացարկ հայտնել, միգուցե նաև հետապնդում սկսել նրա համար, որ ինքը ապօրինի գործողություն է անում: Երբեմն Փաշինյանն այնքան արագ է որոշում կայացնում, թե ով ինչ վարույթ պետք է հարուցի, մեկ-մեկ էլ շատ հանգիստ նայում է մի երևույթի, որը սկզբունքորեն իր քաղաքական հիմնական հայտարարություններին է վերաբերում:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը

Տվյալ բաժնի վերջին նյութերը