07/12/2018 16:09
Դատարանում որոշվում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը (Տեսանյութ)
Դատարանում որոշվում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները նրա կալանքի օրինականությունը կասկածի տակ դնող մի քանի բողոք էին ներկայացրել:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքում Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ ճանաչել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, այսինքն՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը համարել հիմնավոր: