07/12/2018 10:01
«Հրապարակ». Ապարանում Գազի Ռուբոն ջանք չի խնայում «Իմ քայլի» թեկնածու Դավիթ Գևորգյանի օգտին ձայն հավաքելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շրջապատը, մասնավորապես, հայտնի Գազի Ռուբոն՝ Ռուբեն Հայրապետյանը, այս օրերին ջանք չի խնայում մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Գևորգյանի օգտին ձայն հավաքելու համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի գազի վարչության պետը գրեթե ողջ օրն անցկացնում է մարզպետի շտաբում, նույնիսկ աշխատանքային ժամերին։
Հիշեցնենք, որ նրա որդին՝ Ռոլանդը, 2017-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածու էր, սակայն մարզից ընտրվեց Նաիրի Սահակյանը՝ նախկին մարզպետի եղբայրը։ Մինչև թեկնածությունն առաջադրելը դատախազությունում աշխատող Ռոլանդին, ընտրություններից հետո, ինչպես գրվեց մամուլում, աշխատանքի տեղավորեցին ՊԵԿ-ում»: