07/12/2018 13:07
Իմ վրա հարձակում գործածի շրջապատից զանգում և ասում են, որ բողոքս հետ վերցնեմ. Գագիկ Համբարյան
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքահետ Գագիկ Համբարյանն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ հարձակման է ենթարկվել։
«Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում հարձակման եմ ենթարկվել Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբոր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից, որը, անակնկալի բերելով ինձ և այդ բանուկ վայրում գտնվող բազմաթիվ մարդկանց, այլանդակ հայհոյանքներ ուղղելով իմ և ընտանիքիս անդամների հասցեին՝ հարձակվեց ինձ վրա և մարմնական վնասվածքներ պատճառեց», - նշել էր Գագիկ Համբարյանը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում դասախոսն ասաց, որ ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնում դեպքից մեկ օր անց հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։
«Նաև դատաբժշկական փորձաքննության եմ ենթարկվել», - ասաց Գագիկ Համբարյանը։
Դասախոսը նշեց, որ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմակիցները զանգահարում են իրեն և հորդորում հետ վերցնել բողոքը։
«Ոստիկանությունում բողոք ներկայացնելուց հետո այդ անձի շրջապատից մարդիկ զանգում և հորդորում են, որ բողոքս հետ վերցնեմ, նշելով, որ իրենց «պաշտպանյալը» մեղավոր է», - ասաց նա: