10/12/2018 14:05
Անկեղծ ասած՝ ավելին էին իմ ակնկալիքները. Գևորգ Պետրոսյանը՝ ընտրություններում գրանցած արդյունքների մասին
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ գրանցած արդյունքներին.
«Սիրելի ընկերներ...
Շնորհակալ եմ ինձ վստահության քվե տված բոլոր քաղաքացիներին...
Անկեղծ ասած՝ ավելին էին իմ ակնկալիքները՝ գուցե և այն պատճառով, որ շատերին ավելի եմ վստահել, քան պետք էր...
Ինչևէ...
Շնորհավորում եմ իմ քաղաքական ղեկավար Գագիկ Ծառուկյանին և մեր ամբողջ կազմին...
Ով էլ որ կհայտնվի Ազգային ժողովում, մաղթում եմ բարեբեր ու ազգանպաստ աշխատանք...
Աստված բոլորին պահապան...», - գրել է նա: