10/12/2018 14:29
Հարգանքով եմ վերաբերում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի օգտին. Էդմոն Մարուքյան
Բոլոր այն որոշումները, որ կայացրել ենք, եղել են կոլեգիալ քննարկման արդյունքներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես հպարտանում եմ այն թիմով, որով հիմնադրվել է «Լուսավոր Հայաստանը»: Այդ թիմը որևէ սխալ որոշում չի կայացրել», - ասաց նա:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարգանքով է վերաբերում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի օգտին:
«Հարգանքով ենք մոտենում մեր քաղաքացիների քվեակությանը ու եթե ես իմանամ՝ մեկը փողով է ընտրել, հարգանքով չեմ մոտենա, բայց չի եղել նման իրավիճակ», - ասաց նա:
Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնց դիրքորոշման հետ որևէ մեկը չի կարող հաշվի չնստել: