10/12/2018 14:14
4-րդ ընտրատարածքում ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով զբաղեցրել եմ 1-ին հորիզոնականը. Վահե Էնֆիաջյան
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր ստացած ձայներին՝ գրելով.
«1-ին տեղում եմ,
4-րդ ընտրատարածքում, որն իր մեջ ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները, ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով զբաղեցրել եմ 1-ին հորիզոնականը:
Միևնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առաջին տեղում եմ Երևանի բոլոր 4 ընտրատարածքներում, որոնք ընգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները։
Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է և շարունակելու ենք գործել մեզ ընձեռված հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում:
Շնորհակալ եմ ինձ սատարած բոլորին, որոնց շնորհիվ արձանագրվեց այս հաղթանակը:
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին վստահության համար:
Շնորհակալ ու երախտապարտ եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին, թիմակիցներին ու աջակիցներին:
Ամեն ինչ դեռ առջևում է»: