10/12/2018 13:46
Գերմանիայում գործադուլի հետևանքով գնացքների շարժը դադարեցվել է
Գերմանիայում հեռագնա գնացքների երթևեկությունը դադարեցվել է՝ երկաթգծի աշխատակիցների գործադուլի պատճառով, հայտնում են Deutsche Bahn կոնցեռնից:
Deutsche Welle-ն, հղում անելով կոնցեռնի ներկայացուցչին, հայտնում է, որ աշխատանքը դադարեցվել է առնվազն մինչև գործադուլի վերջը, որը պաշտոնապես պետք է ավարտվի ժամը 09:00-ին:
Գերմանիայի մի շարք շրջաններում տարածաշրջանային երկաթգծային տրանսպորտի զանգվածային խափանումներ են նկատվում: Նյուրնբերգից չեղարկել են դեպի Վյուրցբորգ, Մյունխեն և Բեռլին ուղևորվող գնացքները:
Բեռլինում վաղ առավոտից քաղաքամերձ էլեկտրական գնացքները չեն աշխատում: Բացի այդ, երկրում բեռնատար երկաթգծային տրանսպորտի աշխատանքի խափանումներ են նկատվում:
EVG արհմիությունը նախազգուշական գործադուլ է հայտարարել Deutsche Bahn-ի հետ սակագների վերաբերյալ ձախողված բանակցություններից հետո: