Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում տնօրենը յուրացրել է 470.000 ՀՀ դրամ գումար

12/12/2018 19:38

Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում տնօրենը յուրացրել է 470.000 ՀՀ դրամ գումար


ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով 2018 թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարվելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, մինչդատական քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Մ.-ն, 2014 թ. օգոստոսի 20-ին, ապա 2015թ. փետրվարին որպես օպերատոր հաջորդաբար աշխատանքի է ընդունել ավագ և կրտսեր դստերին: Եվ չնայած վերջիններիս աշխատանքի չհաճախելուն՝ դպրոցի աշխատանքի հաճախելության ու աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան տեղեկագրում և տարիֆիկացիոն ցուցակներում մտցնելով նրանց աշխատանքի հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 2.740.000 ՀՀ դրամի չափով գումար, որը նրանք անձամբ ստացել և տնօրինել են։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով 2012 թ. հունվարին դպրոցում որպես պահակ և հնոցապան է ձևակերպել մի անձի, ով ընդհանրապես չի աշխատել տվյալ դպրոցում: Այդ պայմաններում դպրոցի տնօրենը աշխատավարձի վճարման տեղեկագրերում հետագա մեկ տարվա ընթացքում ստորագրել է այդ անձի անվան դիմաց, որի արդյունքում նույն ժամանակահատվածի համար վերջինիս յուրաքանչյուր ամիս հաշվարկված զգալի չափերի՝ 470.000 ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Այսպիսով, բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա.Մ-ն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ։

Նախաքննության ընթացքում Ա. Մ.-ն ՀՀ դատախազության դեպոզիտային հաշվին կատարված փոխանցմամբ վերականգնել է պատճառված ամբողջ վնասը: Բացի այդ,ինչպես տնօրենը, այնպես էլ նրա դուստրերը ընդունել են իրենց կողմից հանրորեն վտանգավոր արարքներ կատարած լինելու հանգամանքները, իրենց մեղավոր են ճանաչել, հայտնել են կատարածի համար զղջալու մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա. Մ.-ն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանքներ, ամբողջությամբ հատուցել է «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին պատճառված նյութական վնասը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացրել գործուն զղջալու ոչ արդարացնող հիմքով նրան ազատել քրեական պատասխանատվությունից, կարճվել վարույթը և դադարեցել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Նույն որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը անդրադարձել է նաև Ա. Մ.-ի դուստրերի կողմից՝ վերջինին օժանդակելու եղանակով կատարած հանցավոր արարքներին, և գործուն զղջալու հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։

Շիրակի մարզի դատախազությունում այս քրեական գործի նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումները տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են շարունակական բնույթ: Սակայն նույնիսկ այդ պայմաններում հանցավոր դրսևորումները դուրս են մնացել ինչպես ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների, այնպես էլ՝ վերահսկողական գործառույթներ իրականացնող՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրելու, որ նշված օղակների անգործությունը կարող է կոռուպցոին ռիսկեր պարունակել, և, ըստ էության, հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ դպրոցի պաշտոնատար անձի նման գործելաոճն անհամատեղելի է ուսումնական հաստատությունների հիմնական կրթադաստիարակչական նպատակների հետ՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ Փոքր Սարիար միջնակարգ դպրոցում տեղ գտած ապօրինությունների, դրանց պատճառների վերացման, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում հետագայում նմանատիպ արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Միջնորդագրով մարզի դատախազը նշել է հանցավոր արարքներ թույլ տված պաշտոնատար անձի՝ դպրոցի տնօրեն Ա. Մ-ի նկատմամբ կարգապահական խիստ ներգործության ենթարկելու անհրաժեշտությունը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:43 Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի և հատուկ ներդրված մարդիկ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» Այսօր, 20:33 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Կանադայի դեսպաններին հայտարարություն է փոխանցվել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու վերաբերյալ Այսօր, 20:20 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մխիթարյանը ներկայացրեց պայքարի երգը Այսօր, 20:07 ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․am Այսօր, 19:50 ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին Այսօր, 19:34 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան Այսօր, 19:15 «Որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում իր օրորոցը անվտանգ պայմաններում դնելու տեղ ունենա»․ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Այսօր, 18:59 «Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը Այսօր, 18:47 «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասին Այսօր, 18:34 «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնականը հայտնել է՝ Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Փաշինյանի հետ Այսօր, 18:22 Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Այսօր, 18:11 Նոր սյուներ են տեղադրել Այսօր, 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Այսօր, 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան Այսօր, 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) Այսօր, 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում Այսօր, 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո Այսօր, 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան Այսօր, 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Այսօր, 16:43 Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ․Հունգարիայի արտգործնախարար Այսօր, 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Այսօր, 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ Այսօր, 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Այսօր, 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները Այսօր, 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) Այսօր, 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Այսօր, 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին Այսօր, 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) Այսօր, 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Այսօր, 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Այսօր, 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) Այսօր, 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի Այսօր, 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին Այսօր, 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Այսօր, 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» Այսօր, 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին Այսօր, 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր Այսօր, 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը Այսօր, 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել Այսօր, 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ Այսօր, 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ Այսօր, 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Այսօր, 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Այսօր, 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը Այսօր, 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Այսօր, 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում Այսօր, 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) Այսօր, 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) Այսօր, 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան Այսօր, 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն Այսօր, 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:24 Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա Այսօր, 12:22 Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Գերագույն գլխավոր դավաճանին պետք է թարս նստեցնել ավանակի վրա․ ավանակը հետախուզման մեջ է, բայց մեզ հետ է․ իջևանցի (Տեսանյութ) Այսօր, 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր (Տեսանյութ) Այսօր, 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան Այսօր, 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Այսօր, 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Այսօր, 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են Այսօր, 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) Այսօր, 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական Այսօր, 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան Այսօր, 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)