12/12/2018 14:15
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնը» կրկնել է առանց պարտությունների շարքի ռեկորդը
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնը» սեփական հարկի տակ կրկնել է առանց պարտությունների շարքի ռեկորդը, հայտնում է SovSport.ru-ն:
Կատալոնական թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում հանդիպում է անցկացրել «Տոտտենհեմի» հետ: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1: 1:
Այս արդյունքը հնարավորություն է տվել շարունակել շարքը, որում «Բարսելոնը» 29 անգամ չի պարտվել սեփական հարկի տակ: Մրցաշարային առաջին ռեկորդը գրանցվել էր 1998-ի մարտից 2002-ի ապրիլը՝ «Բավարիայի» կողմից: