12/12/2018 11:25
Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո
Ստրասբուրգում սուգ է հայտարարվել այն բանից հետո, երբ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է France Info-ն:
Այսօր պետական դրոշներն իջեցվելու են, փակվելու է Սուրբծննդյան տոնավաճառը, նաև չեղարկվելու են մշակութային բոլոր ծրագրերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստրասբուրգում հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառում: