12/12/2018 13:28
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,65 դոլարով՝ հասնելով մինչև 60,46 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունվարի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,65 դոլարով և կազմում է 51.65 դոլար մեկ բարելի դիմաց։