15/12/2018 12:11
Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել. մամուլի քարտուղար
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը։
«Որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ «Ժամանակ» օրաթերթի «բազմամիլիոնանոց թալան սպորտի նախարարությունում» վերնագրով հոդվածում բերված որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել, և, բնականաբար, թերթի գրած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ «ժամանակի» իմ գործընկերները ճիշտ կանեն պահպանեն լրագրողական պրոֆեսիոնալիզմը՝ ճշտելով ունեցած տեղեկատվությունը, ինչը շատ հեշտ կարելի էր անել հարցում ուղարկելով նախարարությանը», - նշել է Ա. Մարտիրոսյանը։