17/12/2018 15:38
Jaguar Land Rover-ը կրճատելու է 5 հազար աշխատակցի
Jaguar Land Rover կոնցեռնը 2019 թվականին մտադիր է 5 հազար աշխատատեղ կրճատել՝ ծախսերի տնտեսման նպատակով, հայտնում է Financial Times-ը:
Jaguar Land Rover-ի ղեկավար Ռալ Շփիթը ակնարկել է ծախսերի կրճատման 18-ամսյա նախագծի մասին, սակայն մանրամասները չի բացահայտել:
Ըստ պարբերականի՝ կրճատումները դա պայմանավորված են երրորդ եռամսյակում վաճառքի ցուցանիշները անկման հետ, որոնք ընկերությունում ֆինանսական լուրջ խնդիրների պատճառ են դարձել: Վաճառքների կրճատման վրա մեծ ազդեցություն է թողել բրիտանական ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրության անկումը Չինաստանում: Ասիական շուկան համաշխարհային ավտոարտադրողների արտադրանքի իրացման հիմնական հարթակն է: