17/12/2018 14:17
Հռոմի պապն 82 տարեկան է
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում է ծննդյան օրը: Հռոմի քահանայապետը երկուշաբթի դարձել է 82 տարեկան:
Հովվապետին առաջինը շնորհավորել են բարեգործական մանկական դիսպանսերի երեխաները, որը Վատիկանի աջակցությամբ բացվել է ավելի քան 90 տարի առաջ:
Երեխաները Պապի մոտ ունկնդրության էին եկել ծննդյան օրվա նախօրեին՝ նրան մատուցելով մեծ տորթ՝ «Շնորհավորանքներ Ֆրանցիկոս պապին» մակագրությամբ: Տորթը զարդարված էր ամանորի տոների խորհրդանիշերով՝ տոնածառերի և ձնեմարդկանց փոքրիկ պատկերաքանդակներով: