17/12/2018 11:40
Կարծում եմ՝ նրանք քաղաքական բանտարկյալներ չեն. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» անդամների մասին
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը քաղբանտարկյալ չի համարում «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնց վրա համաներումը չի տարածվել:
«Կարծում եմ՝ նրանք քաղաքական բանտարկյալներ չեն: Համաներման օրենքում բացառություն է կատարված սպանության համար դատապարտվածների մասով», - ասաց Զեյնալյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ համաներում հայտարարվել էր Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ, որի ընթացքում այս պահի դրությամբ ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ:
«Սասնա ծռեր» խմբի անդամներից համաներում չէր տարածվել սպանության հոդվածով մեղադրյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի վրա: