17/12/2018 11:16
Բակո Սահակյանը ներկայացրել է Լևոն Մնացականյանին նոր պաշտոնում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, տեղեկացնում են ԱԻ պետական ծառայության լրատվական ծառայությունից։
Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշել է, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:
Հիշեցնենք, որ օրերս գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ ՊԲ նոր հրամանտար էր նշանակվել Կարեն Աբրահամյանը։