17/12/2018 10:33
Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել
Հունաստանի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Skai մասնավոր հեռուստաալիքի շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել, ոչ ոք չի տուժել, հայտնել է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է լույս երկուշաբթի, դրանից առաջ հեռուստաալիքի կենտրոնակայանը հեռախոսազանգ էր ստացել նախապատրաստվող ակցիայի մասին: Դա թույլ էր տվել տարհանել անձնակազմը և խուսափել զոհերից, նշվում է հաղորդագրության մեջ: Շենքին զգալի վնաս է պատճառվել:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Սակայն ԶԼՄ-ների հետ կապված օբյեկտներն ավելի վաղ էլ դարձել են ծայրահեղ աջ և անարխստական խմբավորումների թիրախներ: