18/12/2018 11:52
Sky. Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի հաստատել Մեյին անվստահության քվե հայտնելու ընդդիմության առաջարկը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի հաստատել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պահանջը, հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:
«Մենք չենք պատրաստվում ժամանակ տրամադրել թատերական ներկայացմանը», - հեռուստաալիքին հայտարարել են Բրիտանիայի կառավարությունից:
Քորբինն ավելի վաղ խորհրդարանում պահանջ էր ներկայացրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ: Նա «անընդունելի» է համարել Brexit-ի պայմանների շուրջը Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրի խորհրդարանական քվեարկությունը հաջորդ տարի հետաձգելու նրա որոշումը, որը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին: Նրա կարծիքով՝ վարչապետին անվստահության քվե հայտնելու գործընթացը «միակ միջոցն» է, որպեսզի Brexit-ի գործարքի շուրջը քվեարկությունն անցկացվի այս շաբաթ: