18/12/2018 13:44
Լոս Անջելեսում երկու տղամարդ կողոպտել է Տարանտինոյի տունը
Լոս Անջելեսում երկու տղամարդ կողոպտել է հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, դերասան Քվենթին Տարանտինոյի տունը, հայտնել է TMZ պորտալը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրներին:
Տարանտինոն եղել է տանը, երբ երկու տղամարդու ձայն է լսել: Կողոպտիչները տուն են մտել ուշ գիշերը լուսամուտով: Ընդ որում հաղորդվում է, որ, տեսնելով անհայտ մարդկանց, Տարանտինոն «նրանց դիմադրություն է ցույց տվել», սակայն դա արդյունք չի տվել, քանի որ չարագործներին, այնուամենայնիվ, հաջողվել է փախչել:
Կողոպտիչները ռեժիսորի տնից տարել են ոսկյա զարդեր և այլ արժեքավոր իրեր: Այժմ քաղաքի ոստիկանությունն ստուգում է բնակության վայրի մոտ տեղակայված հսկողության խցիկները, որոնց տեսագրությունները կարող են օգնել պարզելու հանցագործների ինքնությունը: