18/12/2018 19:12
Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ Քննչական կոմիտեի մեջ տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ սուտ են. փաստաբան
Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկություններն ամբոջղությամբ սուտ են և զրպարտություն, այս մասին գրել է Վ. Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։ Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար», - գրել է Տիգրան Աթանեսյանը։