19/12/2018 14:20
Facebook-ն ընկերություններին օգտատերերի տվյալների հասանելիություն էր տրամադրում
Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը տարիներ շարունակ ընկերություններին օգտատերերի տվյալների հասանելիություն էր տրամադրում: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Facebook-ի ներքին փաստաթղթերին:
Նշվում է, որ պարբերականի տրամադրության տակ հայտնվել են զեկույցներ, որոնք կազմվել են 2017 թվականին՝ ներքին համակարգի կողմից, որը հետևում էր, թե որ ընկերություններ-գործընկերներին էին փոխանցվում տեղեկությունները:
Դրանից հետևում է, որ Facebook-ը հասանելիություն էր տրամադրում՝ չնայած անձնական տվյալների պաշտպանության մասին պահանջներին: Փաստաթղթերում ասվում է, որ ընդհանուր առմամբ` Facebook-ը ստվերային գործունեությամբ օգուտ է տվել ավելի քան 150 ընկերությունների: