19/12/2018 13:59
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից
«Ռոսսելխոզնադզորն» Թուրքիայից արգելել է 128,7 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը Ռուսաստան, հայտնել Է ծառայությունը:
«2018 թվականի դեկտեմբերի 18-ի մոնիթորինգի ընթացքում Ռուսաստան բեռնառաքման թույլ չեն տրվել երեք խմբաքանակ՝ Նովա տեսակի մանդարին՝ 61,5 տոննա և երեք խմբաքանակ Վաշինգտոն Նավել տեսակի նարինջ՝ 67,2 տոննա քանակով՝ հիշյալ խմբաքանակներում Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին ժամանակներս «Ռոսսելխոզնադզորը» բազմիցս արգելել է վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից: Դեկտեմբերին ավելի վաղ ծառայությունը Թուրքիայի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարել այդ երկրից ՌԴ միջերկրածովյան պտղաճանճով վարակված ցիտրուսային մշակաբույսերի մատակարարումների հարցի շուրջ: