19/12/2018 11:33
Խորհուրդ եմ տալիս այդ թեմայի մեջ չմտնել, դա անհետաքրքիր է. Ալեն Սիմոնյանը՝ «Թոխմախի Մհերի» կողմից իրեն ապահովված քվեների վերաբերյալ հրապարակման մասին
Խորհուրդ եմ տալիս այդ թեմայի մեջ չմտնել, դա անհետաքրքիր է, Aysor.am-ին ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլում օրեր շարունակ շրջանառվող այն լուրերին, որ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը` «Թոխմախի Մհերը», աջակցել է իրեն ապահովել աննախադեպ մեծ թվով քվեներ:
«Ինձ դա չի վերաբերում, ինձ դա չի հետաքրքրում, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս այդ թեմայի մեջ չմտնել, որովհետև դա անհետաքրքիր է թե՛ ինձ, թե՛ մնացած բոլորին», - ասաց Սիմնոյանը:
Մամուլը մասնավորապես գրել էր, որ Մհեր Սեդրակյանն ու Ալեն Սիմոնյանի այլ աջակիցներ խնդիր էին դրել ապահովել աննախադեպ մեծ թվով քվեներ, որպեսզի իրենց պաշտպանած թեկնածուն ստանա ամենաշատ ձայները և կարողանա հավակնել ԱԺ նախագահի պաշտոնին: