19/12/2018 12:24
Դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Էմիրին
ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր, Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին (Sheikh Sabah Al-Ahmad Al-Jaber Al-Sabah):
Հանձման արարողությանը հետևած առանձնազրույցի ժամանակ Էմիր Ալ-Սաբահը ողջունել է ՀՀ դեսպանին և հաջողություն մաղթել նրան պատասխանատու առաքելության մեջ։