19/12/2018 12:12
Ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված անձի հետ կապված գործողությունները պետք է տեսաձայնագրվեն. Վիգեն Քոչարյան
ՀՀ արադարադատության նախարարությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ պատրաստվում է նոր նախագիծ մշակել՝ ուղղված ոստիկանական բաժանմունք բերված անձանց իրավունքների պաշտպանությանը:
«Ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված անձի հետ կապված գործողությունները պետք է տեսաձայնագրվեն», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ արդյունքում կկանոնակարգվեն ոստիկանական գործողություններն ու կգտնվեն լուծումները, որպեսզի ոստիկանական բաժանմունքներ բերված անձանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերունքն իսպառ բացառվի: