19/12/2018 13:45
Ի՞նչ է հայրենասիրությունը. պատմում է սահմանամերձ Խաչիկ գյուղի հոգևոր հովիվը (Տեսանյութ)
Հայրենասիրությունը հայ ժողովրդի համար ունի իր ինքնատիպ առանձնահատկությունները։ Հայրենասիրության ու կրթության շաղկապվածության մասին Aysor.am-ը զրուցել է սահմանամերձ Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և ՀՀ ԶՈՒ N զորամասի գնդերեց տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի հետ։
«Սուրբ Գիրքը ասում է. Ավելի մեծ բան չկա, քան երբ մեկը իր կյանքը տալիս է ուրիշի փրկության համար։ Մեր ոչ վաղ անցյալում տեսնում ենք, թե ինչ սխրագործություններ արեցին մեր ծնողները Արցախյան գոյամարտի ժամանակ ու այս փոքրիկ հողակտորը հասցրեցին մեզ։ Արդյո՞ք մեր պարտականությունները սահմանափակվում են մեր անձնական շահերով ու ցանկություններով։ Արդյո՞ք մենք կարողանում ենք մեր լայն հասարակությանը գործիքներ տալ` մտածելու հայրենասիրության մասին», - հռետորական հարց է հնչեցնում տեր Հովհաննեսը ու ներկայացնում իր մտորումները։
«Շատ կարևոր է մատաղ սերնդին տալ հայրենասիրության մասին գիտելիքներ։ Պետք է նրանց ցույց տալ, թե ինչ է հայրենիքը, հայրենիքի սահմանը», - պատմում է տեր Հովհաննեսը։
Մանրամասն՝ տեսանյութում: