Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար մեղադրվող ԱԺ պատգամավորի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը. մանրամասներ քրգործից

24/12/2018 14:42

Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար մեղադրվող ԱԺ պատգամավորի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը. մանրամասներ քրգործից


Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը հավանաբար կկալանավորվի արդեն 2019-ին, մասնավորապես, հունվարի 14-ից հետո, երբ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա և 6-րդ գումարման խորհրդարանը կհամարվի արձակված։

Ինչպես հայտնի է, Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու մասին Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները քննարկելու համար խորհրդարանում նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ։

Aysor.am-ին հայտնի են դարձել Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով որոշ մանրամասներ։ Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը»։

Ժամանակագրությունը

Մասնավորապես, Aysor.am-ը տեղեկանում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2015-ին է հաղորդում իրենից տվել առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու դեպքի առթիվ և իրավապահներին հայտնել, որ 2008-ին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանն իրեն պատկանող, ինչպես նաև ըստ նախնական համաձայնության, հետագայում իրեն փոխանցվելիք կազմակերպություններին գունավոր մետաղների 10 հանքավայրում իր լիազորությունների շրջանակում ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար որպես կաշառք պահանջել ու ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար գումար։

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ 2015-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ 2017-ի փետրվարի 7-ին, նկատի ունենալով, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Հետագայում ի հայտ են եկել քննության ընթացքում անհայտ, էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց հիման վրա 2017-ի նոյեմբերի 28-ին դատախազը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին։ Նույն օրը որոշումը ուղարկվել է ՀՔԾ՝ քննություն կատարելու համար։

Քրեական գործի մանրամասները

Քրեական գործի տվյալներով հիմնավորվել է, որ 2007-ի աշնանը Սիլվա Համբարձումյանը գունավոր մետաղների հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվելու նպատակով այցելել է բնապահպանության նախարարության երկրաբանական վարչություն՝ տեղեկանալու այդ գործունեությամբ զբաղվելու ընթացակարգերին։ Այդ նպատակով հետո այցելել է Բնապահպանության նախարարության ընդերքի վարչություն, որտեղ պատահական հանդիպել է իր ծանոթին, հետաքրքրվել ոլորտով և տեղեկացել, որ հանք շահագործելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հանքերևակումների ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ և կատարել երկրաբանահետախուզական աշխատանքներ, իսկ այդ լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, որը կազմակերպում է ՀՀ բնապահպանության նախարարի ղեկավարած միջգերատեսչական հանձնաժողովը։

Սրա միջոցով ծանոթացել է բնապահպանության նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի հետ, ով եղել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մտերիմը, ում միջոցով էլ «Հայարդնախագիծ ինտսիտուտ»-ի շենքում հանդիպել է Արամ Հարությունյանին և հայտնել հանքարդյունաբերությամբ զբաղվելու իր մտադրության մասին։

Զրույցի ընթացքում Հարությունյանն ակնարկել է, որ ուսումնասիրության լիցենզիաների ձեռք բերելու համար աճուրդի գումարից բացի, այլ գումարներ են անհրաժեշտ կոնկրետ իր պահանջած հանքերևակումների աճուրդի դնելու գործընթացը կազմակերպելու համար և հասկացրել, որ դրա համար պետք է կաշառք տա։ Խորհրդակցելով ծանոթ երկրաբանների հետ՝ որոշել է ձեռք բերել ընդհանուր 10 հանքավայրերի ուսումնասիրության լիցենզիաներ, որի մասին հայտնել է Հարությունյանին։

Քննարկումների ընթացքում պայմանավորվել են ձեռք բերել Սյունիքի մարզի Խուստուփ-Ծավի և Բերդիքարի պղինձ-մոլիբդենային հանքերևակումների, Գեղարքունիքի մարզի Ջիլի քրոմիտների, Կոտայքի մարզի Արզականի տիտանի, Սյունիքի մարզի Մերձարաքսյանի, Գյոզ-Գյոզի և Փխրուտի ոսկու, Գեղարքունիքի մարզի Թթուջոր-Ճամբարակի և Տիգրանաբերդի պղնձի, Լոռու մարզի Բարդուտի ոսկու հանքերևակումների ուսումնասիրության հատուկ լիցենզիաները։

Այդ հատուկ լիցենզիաները տամադրելու համար Արամ Հարությունյանը պահանջել է 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք։ Նա հայտնել է, որ լիցենզիաները տրամադրվելու են 5 տարի ժամկետով, սակայն հետագայում դրանց ժամկետը երկու անգամ կերկարացնի երկու տարով՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով հանքերում կատարել անհրաժեշտ ֆինանսական ներդրումներ։ Սիլվա Համբարձումյանը համաձայնել է նշված գումարի չափին և պատրաստակամություն հայտնել լիցենզիաները ձեռք բերելուն զուգահեռ՝ բանկում ունեցած իր հաշիվներից գումարներ պարբերաբար կանխիկացնել ու Հարությունյանի օգնականի միջոցով ուղարկել նրան։

Փոխհամաձայնության արդյունքում 2008-ի հունվար-նոյեմբերի ամիսների ընթացքում 10 հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանի ղեկավարած ընկերությունների տրամադրության տակ։
Նույն տարվա մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Սիլվա Համբարձումյանը «ՎՏԲ-Հայաստան» բանկում իր անվամբ բացված հաշվեհամարից կանխիկացրել և Արամ Հարությունյանի օգնականի միջոցով նրան է փոխանցել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը։ Գումարի առաջին մասը՝ 600 հազար ԱՄՆ դոլարը հունվարի 29-ին բանկում կանխիկացրել է իր հաշվեհամարից և օգնականի միջոցով տվել է Հարությունյանին։ Հաջորդ օրը տեղի է ունեցել Արզականի տիտանի հանքավայրի ուսումնասիրության լիցենզիայի համար անցկացվող աճուրդը, որտեղ հաղթող է ճանաչվել Համբարձումյանի ՍՊԸ-ն։ Ապա Համբարձումյանը, ըստ պայմանավորվածության, շարունակել է մասնակցել աճուրդներին, որոնց զուգահեռ՝ Հարությունյանի օգնականի հետ այցելել են բանկ, որտեղ մարտ և ապրիլ ամիսներին երկու անգամ կանխիկացրել է 2 մլն-ական դոլար և մեկ անգամ էլ 1 մլն դոլար ու փոխանցել նրան։

Սիլվա Համբարձումյանի ընկերությունը հաղթող է ճանաչվել բոլոր աճուրդներում։ Կանխիկ գումարի վերջին մասը՝ 400 հազար ԱՄՆ դոլար Հարությունյանին ուղարկել է սեպտեմբերի վերջին, որի արդյունքում ձեռք է բերել «Հանքաբուրգ» ընկերությունը՝ Գյոզ-Գյոզի ոսկու հանքավայրի լիցենզիայով։

Պահանջվող կաշառքի գումարի մյուս մասը՝ 8 մլն ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանը Արամ Հարությունյանին տվել է բանկային փոխանցման եղանակով։

Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը

Ըստ քրեական գործի տվյալների, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2008-ի փետրվարին վաճառել է Արաբական Միացյալ էմիրություններում գործունեություն իրականացնող արաբական մի ընկերությանը։
Այս գործով շոշափվում է նաև ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած Արաքս Դիլանյանը, որը պատրաստակամություն է հայտնել իր հաշվեհամարը տրամադրելով միջնորդել, որպեսզի Արամ Հարությունյանն ստանա գումարը։ Արամ Հարությունյանը գումարներն ստացել է իր մտերիմների միջոցով, որոնց անունները ևս շոշափվում են քրեական գործում։ Նրանք երեքն են՝ Ա. Խաչատրյան, Վ. Մարտիրոսյան, Գ, Կարապետյան։ Նրանց բոլորին ևս խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք է առաջադրված։

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք այնուհետև՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, այն է՝ նշված կաշառքի առարկան տարբեր անձանց անուններով բանկային հաշիվներով փոխանցումներ է ապահովել՝ նպատակ ունենալով թաքցնել այդ գումարի հանցավոր ծագումը։

Արամ Հարությունյանին գումար փոխանցելու համար միջնորդ հանդիսացած նրա մտերիմներից Ա. Խաչատրյանը ցուցմունք է տվել և ասել, որ Հարությունյանի հանձնարարությամբ 2008-ին մեկնել է Դուբայ, այնտեղի բանկերից մեկում բացել հաշվեհամար, որի փաստաթղթերը, վերադառնալով Երևան, տվել է Հարությունյանին։ Ըստ նրա ցուցմունքների՝ ինքը մի քանի անգամ է այցելել Դուբայ, մասնավորապես, 2009-ին դարձյալ մեկնել է Դուբայ իր անունով բացված հաշվեհամարին ստացել ու կանխիկացրել է 250 հազար ԱՄՆ դոլար, գնել է շինարարական տեխնիկա, բերել Հայաստան ու դրանք ձևակերպել Արամ Հարությունյանին պատկանող ընկերությունների անվամբ։ Բացի այդ գումարից, Հարությունյանի հանձնարարությամբ Խաչատրյանը կանխիկացրել է ևս 200 հազար ԱՄՆ դոլար ու այն հանձնել իրեն անծանոթ մի անձնավորության։ Նաև ցուցմունք է տվել, որ արդեն 2010-ին ինքն Արամ Հարությունյանի հետ է մեկնել Դուբայ, այցելել բանկ ու նրա հանձնարարությամբ ստորագրել որոշ փաստաթղթեր, իր անվամբ բացված հաշվեհամարին ստացված գումարը կանխիկացրել ու փակել է հաշվեհամարը։

Քրեական գործի նյութերում կան նաև Բնապահպանության նախարարությունից առգրավված փաստաթղթեր, որոնց համաձայն հանքերևակման մասին մի քանի հատուկ լիցենզիաները 2008 թվականի ընթացքում տարբեր եղանակներով տրվել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերություններին, ընդ որում, դրանց մի մասը Համբարձումյանը գնել է Արամ Հարությունյանի մտերիմներից մի քանիսին պատկանող ընկերություններից։

Ա. Խաչատրյանի հետ միասին, գումարներ են փոխանցվել նաև Գ. Կարապետյանի ու Վ. Մարտիրոսյանի անուններով արաբական բանկում բացված բանկում։

Հայաստանի իրավապահները Արաբական միացյալ էմիրություններից ստացել են փաստաթղթեր այն մասին, որ բանկի օգտատեր է համարվում Արաքս Դիլանյանը, և 2008-ին նրա հաշվեհամարին փոխանցվել է 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք քանակի դիրհամ և գումարը նույն օրը փոխանցվել է Աբու Դաբիի թիվ 1 բանկում բացված 3 ֆիզիկական անձանց՝ Ա. Խաչատրյանի, Վ. Մարտիրոսյանի և Գ. Կարապետյանի անուններով բացված ներքին հաշվեհամարներին։

Գլխավոր դատախազությունը պնդել է, որ ունի բավարար հիմքեր՝ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու ու նրան կալանավորելու համար։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:06 Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին Այսօր, 13:02 76-ամյա տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները Այսօր, 12:48 Բացել են լոգարանի դուռը և նկատել, որ այնտեղ չի․ դատապարտյալը Մաշկաբանության ազգային կենտրոնից փախել է Այսօր, 12:36 Քաղաքացու ոտքն արգելափակվել էր աղբամաքրման հաստոցի մեջ Այսօր, 12:18 Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է Այսօր, 12:09 Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը Այսօր, 12:00 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել ևս մեկ հանդիպում. Փրայս Այսօր, 11:49 Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է Այսօր, 11:38 Եվրոյի վաճառքի գինը բարձրացել է՝ հասնելով 433 դրամի Այսօր, 11:25 Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել․ մահացածի գրպանում գրություն է եղել Այսօր, 11:13 «Հրապարակ». Վայոց Ձորի մարզպետն իր գերակտիվությամբ կարող է մրցել, թերևս, միայն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ Այսօր, 11:01 Լույս չի լինի Այսօր, 10:58 «Փաստ». Ավետիք Չալաբյանի գործով Թոռնիկ Ալիյանը վկայից կարող է ստանալ մեղադրյալի կարգավիճակ Այսօր, 10:50 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հերթական «զոհը» ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է Այսօր, 10:47 «Հրապարակ». ՔՊ-ի գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց Այսօր, 10:35 Զինվորական կարգապահությունից են խոսում․ ուսադիրները մի մասինը ուսին են, մյուսինը՝ այլ հատվածում, տարբեր նախասիրությունների «համազգեստներից» դեռ չեմ խոսում․ Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Փաշինյանը պնդում է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների». Մասնագետներն այլ կարծիքի են Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Պատմամշակութային արժեք համարվող շենքի վրա մի քանի հազար անցքերի հեղինակներն ովքե՞ր են. նորից լրագրողնե՞րը, թե՞, ամեն դեպքում, «նախկինները» Այսօր, 10:13 «Փաստ». Ռուբեն Վարդանյանի հետ ասոցացվող կուսակցությունը Արցախի կարգավիճակի հարցում բավականին կոշտ հակադրվում է ՌԴ ԱԳ նախարարին Այսօր, 10:07 «Փաստ». Իշխանությունը լիովին ձեռք է քաշել Արցախից Այսօր, 10:04 «Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանը ռեսուրս չունի՞, ինչո՞ւ չի շտապում նոր նախարարներ նշանակել Այսօր, 10:00 «Հրապարակ». Զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին օրենքով արտոնությունները չեն կրում ինստիտուցիոնալ բնույթ Այսօր, 09:44 Փակ ավտոճանապարհներ կան 02/12/2022 21:05 Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնին ելույթ կունենան Սևակ Ավանեսյանը, Անաստասիա Կոբեկինան, Կարմինե Լաուրին, Մասսիմո Սպադան, այլ մեծանուն երաժիշտներ 02/12/2022 20:56 «Չինաստանը մարտահրավեր չէ, այլ հնարավորությունների երկիր՝ ամբողջ աշխարհի համար»․ ՉԺՀ ԱԳՆ-ից պատասխանել են ԱՄՆ-ին ու Ֆրանսիային 02/12/2022 20:46 Սիրիայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու հնարավորություն կա․ Պեսկով 02/12/2022 20:36 ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի 02/12/2022 20:26 Ճգնաժամ, սթրես և հոգեկան հավասարակշռություն․ Համատեղելի՞ են, թե՞ ոչ․ Պատասխանում է հոգեբանը 02/12/2022 20:15 Երկրաշարժ՝ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք․ Զգացվել է Սյունիքի մարզի բնակավայրերում 02/12/2022 20:01 Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վարույթներով մասնագիտացմամբ դատավոր 02/12/2022 19:50 ԿԸՀ-ն ձևավորել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը 02/12/2022 19:37 «500 կմ ճանապարհաշինության թիրախը գերակատարված է. իրականացվել է 530 կմ ասֆալտապատում»․ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում էր 02/12/2022 19:25 Սերգեյ Լավրովը հստակ ասում է ՀՀ իշխանություններին՝ կողմնորոշվե՛ք, ի՞նչ եք ուզում՝ որպես պետություն․ Երվանդ Թարվերդյան 02/12/2022 19:14 Ռուսաստանի դպրոցների պատմության դասագրքերում հատուկ ռազմական գործողության մասին պատմող բաժին կլինի 02/12/2022 19:02 Միխայիլ Սահակաշվիլու մայրը հայտարարել է՝ որդին Վրաստանում այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ 02/12/2022 18:51 Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ երկխոսություն. ԱԳՆ 02/12/2022 18:40 ՄԻՊ-ն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը 02/12/2022 18:30 Ծորակի և ֆիլտրացված ջրի էական տարբերությունները. Ո՞րն ընտրել 02/12/2022 18:19 «Կհանրահռչակենք Հայաստանը, ցույց կտանք, թե որքան մեծ կարևորություն ենք տալիս այս իրադարձությանը»․ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին նվիրված նամականիշի մարման արարողությանը 02/12/2022 18:07 Հրազդանի տարածաշրջանում, Սիսիան-Գորիս, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր 02/12/2022 17:55 Արցախում նշանավորել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակը 02/12/2022 17:43 Սուրեն Պապիկյանն ու Էդվարդ Ասրյանն այցելել են բանակային զորամիավորում 02/12/2022 17:31 Դեկտեմբերի 5-ին փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները․ Տոնածառի լույսերն են վառելու 02/12/2022 17:19 Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Ռիքեր (Տեսանյութ) 02/12/2022 17:07 Արգիշտի Քյարամյանը նոր խորհրդական ունի 02/12/2022 16:54 «+300 րոպե». խոսիր է՛լ ավելի շատ 02/12/2022 16:43 «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ցանցի մաս․ Կստեղծվի տեղական նոր կառույց 02/12/2022 16:34 Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ մառախուղ 02/12/2022 16:22 Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ․ Արցախի ԱԳՆ 02/12/2022 16:09 Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից 02/12/2022 15:56 Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները 02/12/2022 15:45 Մեր նպատակն է անել ամեն ինչ, որ Ադրբեջանի հետ բանակցություններում իրավիճակը փակուղում չհայտնվի. Էդուարդ Աղաջանյան (Տեսանյութ) 02/12/2022 15:34 Հրամանատարը յուրացրել է զորամասին հատկացված դիզվառելիքը. դատախազը միջնորդել է քննարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը 02/12/2022 15:16 ՏԿԵ փոխնախարարը կգործուղվի Մոսկվա 02/12/2022 14:58 Ադրբեջանին համարժեք պատասխան տալու ընդդիմության առաջարկած նախագիծը չընդունվեց. ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը 02/12/2022 14:51 «Արմենիա», «Ա-թիվի», «Շանթ» և «Կենտրոն» ՀԸ-ները կսփռվեն հանրային մուլտիպլեքսում. հայտնի է, թե որ ՀԸ-ները դուրս մնացին 02/12/2022 14:44 Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է. ի՞նչ է անում պետությունը՝ Ադրբեջանի մռթին հասցնելու համար. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 02/12/2022 14:35 ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմամբ. Տաթեւիկ Գասպարյան 02/12/2022 14:22 Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է լուծում ստանա Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) 02/12/2022 14:03 14-ամյա պատանին դանակահարել էր հարևանին՝ իր մորը հարվածներ հասցնելու համար 02/12/2022 13:52 ՌԴ պատվիրակության հետ Վահրամ Դումանյանը քննարկել է կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները 02/12/2022 13:43 Կաշառք տալու փորձի համար մեղադրվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում 02/12/2022 13:30 Իմ հերն ասել է՝ «տղա՛ ջան, պայքարից հետ կանգնել չկա». մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 02/12/2022 13:26 Նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային 02/12/2022 13:12 Մանդատս վայր չեմ դնելու. ՀՅԴ-ում որոշում կա. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 02/12/2022 12:57 Սպիտակ քաղաքում տնակ է այրվել 02/12/2022 12:44 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք 02/12/2022 12:34 Այս տարի տոնական լուսավորությունը բացառիկ կլինի, բոլորը տպավորված են լինելու. Տիգրան Ավինյան 02/12/2022 12:27 Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են. Էդուարդ Աղաջանյան (Տեսանյութ) 02/12/2022 12:21 Արցախի նախագահն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին 02/12/2022 12:14 Հնարավոր ռազմական սադրանքներն Ադրբեջանի կողմից բացառելը գրեթե անհնար է. Էդուարդ Աղաջանյան (Տեսանյութ) 02/12/2022 11:58 Եղեգնաձոր քաղաքի և Գետափ գյուղի որոշ հասցեների ջրամատակարարումը կդադարեցվի 02/12/2022 11:48 Ջրաբերում ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 02/12/2022 11:40 Արցախի հանձնման գնով հնարավոր չէ ապահովել խաղաղություն. դա բերելու է Հայաստանի կապիտուլյացիայի. Անդրանիկ Թևանյան (Տեսանյութ) 02/12/2022 11:31 Արման Թաթոյանը Սիդնեյում հայ համայնքին ներկայացրել է փաստեր՝ ՀՀ-ում ադրբեջանական հանցավոր ներխուժումների վերաբերյալ 02/12/2022 11:24 «Լռությունը կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության նշան». ընդդիմությունը ՔՊ-ին կոչ է անում համարժեք պատասխան տալ Ադրբեջանին 02/12/2022 11:12 «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 02/12/2022 11:05 Մինչև տարեվերջ կգործի «Պատը` հայերեն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը 02/12/2022 10:56 Վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում ԱՄԷ-ի հետ հաջողվել է ձևավորել ամուր և դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն. Փոխվարչապետ 02/12/2022 10:49 Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրելու 02/12/2022 10:42 Հայաստանի ու Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում է եղել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր 02/12/2022 10:31 Միջազգային հանրության հասցեական և սկզբունքային գնահատականները կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատմանը. Արարատ Միրզոյան 02/12/2022 10:27 Սարավանի լեռնանցքում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր 02/12/2022 10:19 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն 02/12/2022 10:08 «Ժողովուրդ». Դատախազը հրաժարվում է ստորագրել ՔՊ-ական պատգամավորի գործը և դատարան ուղակել 02/12/2022 10:06 «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի պատգամավորության մի շարք թեկնածուներ մանդատները չեն վերցնի 02/12/2022 10:03 «Ժողովուրդ». Իշխանությունը վարչապետի տիկնոջ հիմնադրամին տասնյակ հազարավոր դոլարների հասնող անանուն փոխանցումների մեջ արտառոց որևէ բան չի տեսնում 02/12/2022 09:56 «Հրապարակ». Ինչու է հայրենի ոստիկանությունը մտադիր վերահսկել շարքային քաղաքացիներին ու հետևել շարժերին 02/12/2022 09:48 «Ժողովուրդ». Ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը և ումից պետք է սկսել 02/12/2022 09:44 «Հրապարակ». ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը 02/12/2022 09:38 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի ընկերուհին առաջիկայում նոր պաշտոնի կընտրվի. Հովանավորչության կոնկրետ դրսևորում 02/12/2022 09:32 «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիս է տալու, որ բացատրի, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել հրապարակի շենքերի «ջանին» 01/12/2022 21:05 Թո՛ղ «Օղակների արքան» իր ներկայությամբ դեռ երկար տարիներ սպորտային մեծ կյանք ճանապարհի իր սաներին. Գագիկ Ծառուկյան 01/12/2022 21:00 Ինչպե՞ս կառուցել լուրջ հարաբերություններ հակառակ սեռի հետ, լինել ինքնաբավ ու երջանիկ․ Հոգեբանները բացահայտում են «ոսկե գաղտնիքը» 01/12/2022 20:47 «Դուք մեր հպարտությունն եք և արժանի եք այս մեծարանքին». բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին 01/12/2022 20:35 Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները 01/12/2022 20:30 Երևանում ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության 01/12/2022 20:19 Հայաստանի կառավարությունը վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ․ Միրզոյան 01/12/2022 20:07 ՀՌՀ-ում տեղի կունենա հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը 01/12/2022 19:56 Մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները

Տվյալ բաժնի վերջին նյութերը